Ալիևի «հրավերքը». Զանգեզուրը՝ «Ադրբեջանի պատմական տարածք». Խայտառակ պատասխան Երևանից

Կոչ ենք անում մեր գործընկերներին՝ օգտվել Ադրբեջանի պատմական տարածք Զանգեզուրով անցնող միջանցքից, սա որ ավել, ոչ պակաս Ալիևն է հայտարարել...

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը նախատեսում է տրանսպորտային միջանցքի կառուցում, որը կապելու է Ադրբեջանը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Թուրքիայի հետ:

Այս կապակցությամբ նա Տնտեսական համագործակցության կազմակերպության տեսակոնֆերանսում կոչ է արել անդամ երկրներին՝ միանալ նախագծին: «Ես ուզում եմ նշել, որ նոր միջանցքը, որն անցնելու է Ադրբեջանի պատմական տարածքով՝ Զանգեզուրով, և Ադրբեջանի հիմնական մասը կապելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ու Թուրքիայի հետ, նոր հնարավորություններ կստեղծի տրանսպորտային ոլորտում: Մենք հրավիրում ենք ECO անդամ երկրներին՝ օգտվել Զանգեզուրի միջանցքից», - հավելել է Ալիևը:

Հիշեցնենք, Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրներն են՝ Ադրբեջանը, Իրանը, Թուրքիան, Աֆղանստանը, Պակիստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը:

«Այսօր մենք մտածում ենք ապագայի մասին: Տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ապահովելու համար մենք սկսել ենք քննարկել բազմաթիվ երկրներ իրար կապող տրանսպորտային նախագծեր: Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը միասնական դիրքորոշում են ցուցաբերում տարածաշրջանում տրանսպորտային նախագծերի իրականացման հարցում»,- ասել է Ալիևը՝ հավելելով, որ Հայաստանն էլ կարող է օգուտ ստանալ այդ գործընթացից, «եթե իրեն կարգին պահի»:

Ահա, այս համատեքստում էլ Ալիևն ընդգծել է, որ նոր տրանսպորտային միջանցքը կանցնի՝ «Ադրբեջանի պատմական տարածքով՝ Զանգեզուրով» և կմիացնի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի ինքնավար Հանրապետության և Թուրքիայի հետ, ու փաստորեն պաշտոնապես հրավիրել է «Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամներին օգտվել Զանգեզուրի միջանցքից»...

Ու ամենակարևորը՝ սանձարձակ Ալիևը, ոգևորված Փաշինյանի իշխանության անողնաշարությունից նույնիսկ Հայաստանին ցույց է տալիս, թե, որ դեպքում «թույլ կտան»՝ օգտվել թուրք-ադրբեջանական «ծրագրերից», տրանսպորտային «ուղիների» հնարավորություններից... Եթե Հայաստանն իրեն «նորմալ դրսևորի», «եթե ուզում է օգուտ քաղել տարածաշրջանային տրանսպորտային ծրագրերից», ապա...

Ալիևը չի մոռանում հիշեցնել, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմն ավարտվել է, և Ղարաբաղյան հակամարտությունն անցյալում է, բայց թե ինչո՞ւ է Ադրբեջանը շարունակում զինվել ու Թուրքիայի հետ զորավարժություններ անցկացնել՝ դա իհարկե, որևէ մեկը Ադրբեջանից չի պահանջում պատասխանել այդ հարցերին:

Մենք արդեն մի քանի ամիս անհանգստանում ենք, թե ինչու միջազգային հանրությունը չի պատասխանում Ադրբեջանի իշխանությունների այս զավթողական հայտարարություններին, բայց անկեղծ լինենք՝ Հայաստանն է առաջին հասցեատերն այս հայտարարությունների, պատասխանո՞ւմ է:

Եթե պատասխանում են, ապա ԱԳՆ մամլո խոսնակի, կամ լավագույն դեպքում արտգործանախարարի մակարդակով: Ալիևի հոխորտանքների այսօր պատասխանել է ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակը:

Ադրբեջանի նախագահի պնդումները, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով լուծել է Ղարաբաղյան խնդիրը, ևս մեկ անգամ ի ցույց են դնում, թե ով է պատերազմի և ուժի կիրառման նախաձեռնողը և ով է տանում տարածաշրջանը հետագա ապակայունացման ու փորձության ճանապարհով, լրագրողների հարցերին պատասխանելիս ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Ինչպես միշտ, Ադրբեջանը խեղաթյուրում է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի դրույթները, թեև այդ նույն բանաձևերն իրենց աջակցությունն են հայտնում Մինսկի խմբի խաղաղ գործընթացին, որը գլխավորում են Մինսկի խմբի համանախագահները: Ադրբեջանի նախագահը ԼՂ խաղաղ գործընթացի վերաբերյալ իր հայտարարություններով հակադրվում է միջազգային հանրությանը և առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, համանախագահ երկրների դիրքորոշմանը, որը հստակորեն ընդգծում է՝ հակամարտությունը պետք է ունենա համապարփակ կարգավորում: Մեզ համար ակնհայտ է, որ ուժի կիրառմամբ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճնշման փորձը չի կարող հիմքեր ստեղծել հակամարտության կարգավորման համար։

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը և պատերազմի հետևանքների վերացումը հակամարտության կարգավորման առանցքային բաղադրիչներն են», - նշել է Աննա Նաղդալյանը։

Իսկ Ալիևի մնացած մեկնաբանությունները, թե՝ «նոր միջանցքն անցնելու է Ադրբեջանի պատմական տարածքով՝ Զանգեզուրով», սրա հետ կապված ամեն ինչ նորմա՞լ է ՀՀ ԱԳՆ-ի համար...

«Զանգեզուրն անվանելով «ադրբեջանական պատմական տարածք» և հղում կատարելով մտացածին «միջանցքի»՝ Ադրբեջանի նախագահը նմանօրինակ սադրիչ հայտարարությամբ դիտավորյալ տապալում է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կյանքի կոչումը: Նման հռետորաբանությունը հակասում է Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին, այն անթաքույց մարտահրավեր է միջազգային իրավունքին և որևէ կերպ չի նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանը, ինչը սպառնալիք է տարածաշրջանի բոլոր պետությունների համար», ասել է ԱԳՆ խոսնակը:

Ու վե՞րջ... Այսքա՞նը... Ո՞ւր է պաշտոնական Երևանի՝ Նիկոլ Փաշինյանի, Արա Այվազյանի ու Վաղարշակ Հարությունյանի քաղաքական գնահատականը: Որքա՞ն են դեռ Էրդողանին ու Ալիևին պատասխանելու մամլո խոսնակները: 

Մետաքսյա Շալունց

դիտվել է 10549 անգամ
Լրահոս
Առինջում հողերն օրենսդրական խախտումներով օտարվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններին ՆԳՆ քրեական ոստիկանները «օրենքով գողերի» են ձերբակալել Հույս ունենք, որ Նյու Յորքում իրանական կողմի հետ միջնորդների միջոցով կայացած խորհրդակցությունները կլինեն կառուցողական և խոստումնալից. Ուիթքոֆ Հանրապետության տարածքում տեղումներ չեն դիտվի. եղանակի տեսություն Շտապ կոշիկների հավաքածու պատվիրեք, Փաշինյանը ու ԱԱԾ–ն արդեն մոտիկ են․ փաստաբան (video) ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին․ առաջին փուլում նախատեսված է 70 տեղ. Factor.am «Սասուն Միքայելյա՛ն, տակա՛նք, պատասխան տուր՝ ինչի էին քեզ ուզում գն*шկшհшրեին»․ Տիգրան Չոբանյան (video) ԱՄՆ-Իրան հակամարտության ռազմական նոր փուլը կվերսկսվի՞, թե՞ ոչ․ Արտակ Զաքարյան «Ո՞ր հայրենիքի». Տիգրան Աբրահամյանը՝ Արմեն Գրիգորյանին մեդալով պարգևատրելու մասին ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. «Ժողովուրդ» ԵԱՏՄ-ում ապրանքների տեղաշարժի համար Ռուսաստանի ՍՊՈՏ համակարգը չպետք է խոչընդոտ դառնա․ Սլեպնև Գավառամտության ու չտեսության մաստերկլաս՝ միջազգային մակարդակով «Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա Սրբազան Ալիևի նկարած քարտեզը․ Արթուր Խաչատրյան Ողբերգություն Երևանում․ աներորդին վրաերթի է ենթարկել փեսային ու փախել․ Գագիկ Շամշյան (video) ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ ոստիկանությունն ուզում էր բերման ենթարկել աղջկաս․ Փոստանջյանը մանրամասնում է (video) Արարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը Ադրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights Watch «Ոստիկաններ են ուղարկել իմ տուն՝ երեխաներիս ահաբեկելու համար»․ Զարուհի Փոստանջյան ԱՄՆ-ը կներկայացնի Թրիփփ-ի իրականացման հաջորդ քայլերը․ «Ազատություն» Այսօր այդ մեդալից ավելի բարձր աստիճանի ստանում են սեփական հոր շիրիմն ու ծննդավայր Մարտունին թուրքին թողած ինչ որ արմեն ու հով տեղ աճած ինչ որ արայիկ. Արամ Գևորգյան Լարված իրավիճակ ավտոբուսում․«հիմարի տեղ եք դրել բոլորին, ինչո՞ւ եք տուգանում», «չխոսաս տենց» (video) Նախկինների օրոք նման միջոցառումներին շատ արտիստներ ելույթ էին ունենում կա՛մ խորհրդանշական գումարի դիմաց, կամ անվճար. Արամ Գևորգյան Մարդկային բանականությանը խորթ պահվածք է՝ nչնչաgնnւմ կամ յnւրացնnւմ ես, և դեռ զnhին ես մեղադրnւմ պաշտպանվելու թույլ փորձերի համար. Դանիելյան Ծեծկռտnւքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետի եղբորը. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am