Պուտինի և Թրամփի առաջիկա հանդիպման մասին
«Իզվեստիա» թերթին պատմել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: պատմել է ,որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպումը կարող է կայանալ «Մեծ քսանյակի» երկրների՝ Համբուրգում կայանալիք գագաթնաժողովում: Հանդիպման ստույգ ամսաթիվը դեռեւս հայտնի չէ: Առայժմ նախատեսված է միայն երկու երկրների ղեկավարների զրույցը: Բանակցությունների արդյունքների վերաբերյալ մամուլի համար հայտարարություններ չեն արվելու,ասել է նա: Պուտինը եւ Թրամփը մայիսի 2-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են անձնական հանդիպում կազմակերպել G20-ի գագաթնաժողովի շրջանակներում, որը հուլիսի 7-8-ին կայանալու է Համբուրգում:
