Ջորջ և Ամալ Քլունիների երկվորյակները ծնվել են
Tepelgraph-ը գրում է, Հոլիվուդյան օսկարակիր դերասան Ջորջ Քլունին և հայտնի փաստաբան Ամալ Քլունին երկվորյակ են ունեցել՝աղջիկ և տղա, ում զույգն անվանել է Էլլա և Ալեքսանդր: «Այս առավոտյան Ամալը և Ջորջը ողջունեցին Էլլա և Ալեքսանդր Քլունիների գալուստն իրենց կյանք: Էլլան, Ալեքսանդրը և Ամալն առողջ են, ուրախ ու երջանիկ»,- հայտնել է զույգի խոսնակը՝կատակելով, որ Ջորջ Քլունին «հանգստանում է և կկազդուրվի մի քանի օրից»: Երեխաների ծննդի կապակցությամբ Քլունին չէր կարողացել ներկա գտնվել Երևանում «Ավրորա» մարդասիրական մրցանակի հանձնման արարողությանը: «Ես իսկապես կցանկանայի լինել Հայաստանում, սակայն եթե ես գայի, իսկ այդ ընթացքում կինս երեխա ունենար, ես այլևս երբեք չէի կարողանա տուն վերադառնալ»,- արարողությանը տեսաուղերձով ասել էր դերասանը: Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ մայիսի վերջին Անգլիայում զույգին էր այցելել նրանց ընկերը՝ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման:
