Ադրբեջանից ու Պակիստանից նոր զենք Հայաստանի գլխին

Ադրբեջանն ու Պակիստանը ցանկանում են համատեղ զորավարժություններ անցկացնել, Բաքուն պատրաստվում է Իսլամաբադից նոր սպառազինություն ձեռք բերել: Ռազմական ոլորտում նոր դաշնակցի հետ Ալիևի վարչակազմի համագործակցության նպատակը տարածաշրջանում խաղաղություն հաստատելն է, նշել է Ադրբեջանի նախագահը՝ Բաքվում հյուրընկալելով Պակիստանի զինված ուժերի միացյալ շտաբի ղեկավար գեներալ Նադիմ Ռազայի գլխավորած պատվիրակությանը։

Հիշեցնենք, որ Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ընթացքում, ըստ Հայաստանի իշխանությունների, ադրբեջանական կողմից ռազմական գործողություններում ներգրավված են եղել նաև Պակիստանի բանակի հատուկջոկատայինները։ Այդ մասին հայտարարել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Բաքվում Ալիևի հետ հանդիպմանը Պակիստանի զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյան Ադրբեջանի իշխանություններին շնորհավորել է հազարավոր մարդկանց կյանքեր խլած արյունալի պատերազմում հաղթանակ տանելու կապակցությամբ և շեշտել, որ այդ հաղթանակը տոնել են նաև Պակիստանում։ «Մեր երկրների միջև հարաբերությունները երկար պատմություն ունեն։ Պակիստանը աշխարհի այն սակավաթիվ երկրներից է, որ դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել Հայաստանի հետ, պաշտոնապես չի ճանաչել Հայաստանը ադրբեջանական հողերի օկուպացիայի պատճառով», - իր հերթին հայտարարում էր Ադրբեջանի նախագահը։
Ալիևի խոսքով՝ Ադրբեջանի և Պակիստանի միջև ռազմական համագործակցությունը մեծ պոտենցիալ ունի, Ադրբեջանում ծանոթ են Պակիստանի պաշտպանական արդյունաբերության արտադրանքին, ստացել են և ցանկանում են շարունակել այդ գործընթացը։ «Այժմ համատեղ զորավարժությունների անցկացման ժամանակն է», - հայտարարում էր Ադրբեջանի առաջնորդը։

Վերջին տարիներին Բաքուն և Իսլամաբադը հետևողականորեն խորացնում են կապերը ոչ միայն ռազմական, այլ նաև տնտեսական, մշակութային, կրոնական ոլորտներում։ Ըստ «Ազատության»՝ վերջերս Բաքվի պետական համալսարանում ադրբեջանցի ուսանողների համար բացվել է Պակիստանի պետական լեզվի՝ ուրդուի ուսուցման կենտրոն, Պակիստանում Ադրբեջանի կառավարությունը գործարկել է լրատվական կայք, մահմեդական երկու երկրները սերտորեն համագործակցում են հատկապես միջազգային կառույցներում, Իսլամաբադը պաշտպանում է Բաքվի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում, Բաքուն ի պատասխան՝ Իսլամաբադի դիրքորոշումը Քաշմիրի հարցում։
Երկու երկրների հարաբերություններում նշանակալի իրադարձություն էր ադրբեջանցի զինվորականների մասնակցությունը Պակիստանում տեղի ունեցած ռազմական շքերթին։

Մինչ այդ ադրբեջանական զորքը ներկա էր եղել միայն Թուրքիայում և Ռուսաստանում տեղի ունեցած զորահանդեսներին։

Մարդու իրավունքների ոտնահարման առումով աշխարհի վատթարագույն երկրներից համարվող Ադրբեջանը դաշնակցին, կամ ադրբեջանական մամուլի բնորոշմամբ՝ իր նոր ավագ եղբորը հավատարմությունը ցուցադրելու նպատակով անցած տարի ընդհուպ հրապարակավ դատապարտել է Հնդկաստանի կողմից Քաշմիրում մարդու իրավունքների խախտումները։

Հայաստանի թշնամի Պակիստանն, այսպիսով, շարունակում է Ադրբեջանին աջակցել ռազմական ոլորտում, նոր զորավարժություններ են պատրաստվում անցկացնել:

Իսկ ինչո՞վ է զբաղված Հայաստանի իշխանությունը, ի՞նչ վերաբերմունք ունի այս փաստի առնչությամբ...

Հիշեցնենք, որ որպես այդպիսին, դիվանագիտական հարաբերություններ բացակայում են Պակիստանի հետ։ Հայաստանը դիվանագիտական կապերի մեջ է Հնդկաստանի հետ և Քաշմիրի վիճելի երկրամասը համարում է Հնդկաստանի անբաժան մաս: Իսկ Պակիստանը միակ երկիրն է աշխարհում, որը չի ճանաչում Հայաստանը, որպես պետություն, այն դեպքում, երբ Հայաստանը ճանաչում է Պակիստանին։

Բայց դա չի խանգարում նրան, որ պակիստանյան որոշ ապրանքներ հայտնվեն հայկական շուկայում: Պարզվում է, Պակիստանից կարտոֆիլ է ներկրվում, ի՞նչ սերմ է դա, ինչպիսի՞ պայմաններում է աճել, պարզ չի...

Մամուլն արդեն անդրադարձել է, որ պակիստանյան մանդարինները հայկական վաճառասեղաններին մեծ իրարանցում են առաջացնում։ Թուրքական արտադրանքի ներմուծման արգելքի ֆոնին շարունակվում է միրգ վաճառվել մի երկրից, որը թշնամական է:

Կան տեղեկություններ Պակիստանից միրգ-բանջարեղեն, ոչ միայն մանդարին, այլև օրինակ՝ սխտոր և այլն, գալիս է Իրանից:

Սակայն ամեն դեպքում, ապրանքը պակիստանյան է համարվում, ինչո՞ւ պետք է Հայաստանի բնակչությունը զարկ տա Ադրբեջանի բարեկամ երկրին, որը պատերազմի ժամանակ Հայաստանի ու Արցախի նկատմամբ թշնամական վերաբերմունք է ցուցաբերել, շարունակում է նույն քաղաքականությունը, և ի դեպ, չճանաչելով Հայաստանը որպես պետություն:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 8084 անգամ
Լրահոս
ՆԳՆ քրեական ոստիկանները «օրենքով գողերի» են ձերբակալել Հույս ունենք, որ Նյու Յորքում իրանական կողմի հետ միջնորդների միջոցով կայացած խորհրդակցությունները կլինեն կառուցողական և խոստումնալից. Ուիթքոֆ Հանրապետության տարածքում տեղումներ չեն դիտվի. եղանակի տեսություն Շտապ կոշիկների հավաքածու պատվիրեք, Փաշինյանը ու ԱԱԾ–ն արդեն մոտիկ են․ փաստաբան (video) ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին․ առաջին փուլում նախատեսված է 70 տեղ. Factor.am «Սասուն Միքայելյա՛ն, տակա՛նք, պատասխան տուր՝ ինչի էին քեզ ուզում գն*шկшհшրեին»․ Տիգրան Չոբանյան (video) ԱՄՆ-Իրան հակամարտության ռազմական նոր փուլը կվերսկսվի՞, թե՞ ոչ․ Արտակ Զաքարյան «Ո՞ր հայրենիքի». Տիգրան Աբրահամյանը՝ Արմեն Գրիգորյանին մեդալով պարգևատրելու մասին ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. «Ժողովուրդ» ԵԱՏՄ-ում ապրանքների տեղաշարժի համար Ռուսաստանի ՍՊՈՏ համակարգը չպետք է խոչընդոտ դառնա․ Սլեպնև Գավառամտության ու չտեսության մաստերկլաս՝ միջազգային մակարդակով «Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա Սրբազան Ալիևի նկարած քարտեզը․ Արթուր Խաչատրյան Ողբերգություն Երևանում․ աներորդին վրաերթի է ենթարկել փեսային ու փախել․ Գագիկ Շամշյան (video) ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ ոստիկանությունն ուզում էր բերման ենթարկել աղջկաս․ Փոստանջյանը մանրամասնում է (video) Արարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը Ադրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights Watch «Ոստիկաններ են ուղարկել իմ տուն՝ երեխաներիս ահաբեկելու համար»․ Զարուհի Փոստանջյան ԱՄՆ-ը կներկայացնի Թրիփփ-ի իրականացման հաջորդ քայլերը․ «Ազատություն» Այսօր այդ մեդալից ավելի բարձր աստիճանի ստանում են սեփական հոր շիրիմն ու ծննդավայր Մարտունին թուրքին թողած ինչ որ արմեն ու հով տեղ աճած ինչ որ արայիկ. Արամ Գևորգյան Լարված իրավիճակ ավտոբուսում․«հիմարի տեղ եք դրել բոլորին, ինչո՞ւ եք տուգանում», «չխոսաս տենց» (video) Նախկինների օրոք նման միջոցառումներին շատ արտիստներ ելույթ էին ունենում կա՛մ խորհրդանշական գումարի դիմաց, կամ անվճար. Արամ Գևորգյան Մարդկային բանականությանը խորթ պահվածք է՝ nչնչաgնnւմ կամ յnւրացնnւմ ես, և դեռ զnhին ես մեղադրnւմ պաշտպանվելու թույլ փորձերի համար. Դանիելյան Ծեծկռտnւքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետի եղբորը. «Ժողովուրդ» Հայաստանի վարչապետն ասաց, որ բեկումն անհնար կլիներ առանց իմ մասնակցության. Թրամփ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am