2018-ին ՀՀ փոխվարչապետներ կլինեն Կարեն Կարապետյանը, Ծառուկյանը եւ մեկ ՀՅԴ-ական
«Ժամանակ» թերթը գրում է. «Նոր Սահմանադրությամբ 2018-ի ապրիլից Հայաստանի կառավարությունն ունենալու է երեք փոխվարչապետ: Ինչպես պարզ է դառնում, հիմա քննարկվում է երեք փոխվարչապետի հետեւյալ կոնֆիգուրացիան՝ Կարեն Կարապետյան, Գագիկ Ծառուկյան եւ դաշնակցական որեւէ մեկը Սերժ Սարգսյանի վարչապետությամբ: Կարեն Կարապետյանն ու Գագիկ Ծառուկյանը համարվում են ամենառեյտինգային քաղաքական առաջնորդները, եւ նրանց ու մեկ դաշնակցականի ներգրավումը երեք քաղաքական ուժերի կոալիցիան կամբողջացնի, ու Սերժ Սարգսյանը անցնցում կլուծի իր իշխանության համերժացման հարցը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
