Սրճարանը շրջապատված էր. Հանդիպել են Սամվել Ալեքսանյանն ու «օրենքով գող» «Զապը». ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախորդ օրը կեսգիշերին Երևանի «Մարիոթ» հյուրանոցի ավտոկայանատեղին լեփ-լեցուն էր ռուսական պետհամարանիշներով մեքենաներով, իսկ մայթին ամենամոտը կայանված էր ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի Rolls Royse-ը: Հյուրանոցի սրճարանը շրջապատված է եղել թիկնապահներով: Սրճարանում մեկ սեղանի շուրջ նստած են եղել Սամվել Ալեքսանյանը և «օրենքով գող», «Զապ» մականունով Անդրանիկ Սողոյանը: Մեր թղթակիցը չի նկարահանել այս տեսարանը, որովհետև այնտեղ տիրող մթնոլորտն այնպիսին էր, որ դրանից հետո շատ անորոշ կլիներ թե տեսանյութի ճակատագիրը, և թե տեսանկարահանողի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
