ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորել բանակցային ճանապարհով. Լավրով
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է հաղթահարել միայն բանակցությունների միջոցով: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը, «Միայն պետք է պայմանավորվել, այլ ճանապարհ չկա: Բանակցային գործընթացի երկարատև ժամանակահատվածում, որն ընդունում էր տարբեր ձևեր, պայմանավորվածությունները շատ անգամ մոտ էին լինում, անգամ՝ մեկնած ձեռքի հեռավորության վրա, սակայն հետագայում աշխատում էր անվստահության ինչոր բնազդ, բայց պետք է շարունակել աշխատանքը»,- ասել է Լավրովը:
