Միքայել Համբարձումյանը ևս սատարում է Փաշինյանի հրաժարա­կանը պահանջողներին

«Հրապարակ» թերթը գրում է. ««ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը ևս միա­ցել է Զինված ուժերի գլխավոր շտա­բի պետի ու 40-ից ավելի սպաների տարածած հայտարարությանը և սատարում է Փաշինյանի հրաժարա­կանը պահանջողներին: Բայց հանրահավաքների, ինչպես ինքը մեզ ասաց, չի գնում՝ իր պայքարն այլ կերպ է տա­նում: Թեպետ, մեզ ասացին՝ երկու օր առաջ նրան տեսել են Բաղրամյանում, սակայն դիմակով է եղել, շատերը չեն ճանաչել: Պարոն Համբարձումյանին մի քանի հարց ենք ուղղել այս և այլ թեմաների շուրջ:

-Պարո՛ն Համբարձումյան, ի՞նչ կարծիքի եք Գլխավոր շտաբի տարածած հայտարարության վերա­բերյալ:

-Իմ դիրքորոշումը, կարծում եմ, գիտեք, ես 100 տոկոսով պաշտպա­նում եմ Օնիկ Գասպարյանի դիրքո­րոշումը, կիսում եմ նրա մտահո­գությունները ու համարում եմ, որ մեր երկրում տեղի ունեցող այս բոլոր իրա­դարձությունները պետք է շատ արագ հանգուցալուծում ստանան, այլապես մենք լուրջ խնդիրների առաջ ենք կանգնելու:

-Իսկ ԱԱԾ-ի գործողություններն ինչպե՞ս եք գնահատում, երբ զբաղված է «ֆեյք» բռնելով:

-Ես հավատում եմ իմ գործընկերների ողջամտությանը, այդքան բան կասեմ: Մնացածը իրենք կհասկանան:

-Հավատո՞ւմ եք, թե՞ նաև ապա­վինում:

-Հավատում եմ և ապավինում եմ:

-Իսկ ողջամի՞տ են այդ գործո­ղությունները:

-Ես ընդհանուր կոնտեքստում եմ սա ասում, առանձին մի դիտեք: Ես հավատում եմ իմ գործընկերներին, հավատում եմ իրենց ողջամտությա­նը և վստահ եմ, որ իրենք իրենց հայրենիքին նվիրված զավակներ են ու ճիշտ կգնահատեն իրավիճակը:

-Պարո՛ն Համբարձումյան, ԱԱԾ-ն, ըստ Ձեզ, այն կառույցն է, որ պետք է «ֆեյք» բռնելո՞վ զբաղվի:

-Էստեղ խնդիրը մի նայեք, որ «ֆեյք» են բռնում: Հարյուրավոր, հա­զարավոր «ֆեյքեր» կան, էդ «ֆեյքերը» կան ու լինելու են, հարցը դա չէ: Հարցն այն է, որ այդ «ֆեյքի» մեջ եթե ինֆորմացիա է հրապարակվում, որն ինքնին հանցագործության հատկա­նիշներ է պարունակում, այսինքն՝ դա իր մեջ հանցակազմ է պարունակում, կամ էդ «ֆեյքերով» հրապարակում են պետական գաղտնիք կազմող տե­ղեկություններ, ապա ԱԱԾ-ն ու իրավապահ մյուս մարմինները պարտա­վոր են դրանով զբաղվել: Խնդրում եմ՝ սա Դուք հասկացեք ու մի կապեք պարոն Սաղաթելյանի (նկատի ունի ԱԱԾ-ի կողմից կալանավորված Արա Սաղաթելյանին) կամ մյուսի հետ: Ես սա ընդհանուր եմ գնահատում ու ասում:

-Պարզապես զավեշտալի իրա­վիճակ է ստեղծվել, այդ «ֆեյքին» հայտնաբերելու համար մի քանի հո­գու ձերբակալել են, սակայն «ֆեյքը» շարունակում է գրառումներ կատա­րել ու ծաղրել ԱԱԾ-ին:

-ՉԷ, մենք չենք խոսում էսօր՝ ապացույցներ կան, թե չկան: Ես Ձեզ ընդհանուր սկզբունքային մոտե­ցումն եմ ասում: Եթե կա «ֆեյքում» ինֆորմացիա, «ֆեյքն» ինչ է, «ֆեյքը» ինֆորմացիա տարածելու գործիք է, և ինչի համար են «ֆեյք» օգտա­գործում, որպեսզի տարածողները չերևան, չերևան հասարակության աչքին, չերևան իրավապահների տեսադաշտում: Այսինքն՝ չկարողա­նան հասկանալ, թե ով է ինֆորմա­ցիա տարածողը: Բայց եթե էնպիսի ինֆորմացիա է հրապարակվում, որ, էլի եմ կրկնում, իր մեջ հանցակազմի տարրեր է պարունակում, կամ պե­տական գաղտնիք պարունակող տե­ղեկություններ են հրապարակվում, էդ ժամանակ իրավապահ մարմիննե­րը պարտավոր են դրանով զբաղվել: Զբաղվել են երեկ, զբաղվելու են այսօր, զբաղվելու են վաղը:

-Այս ամենը չի՞ անլրջացնում ԱԱԾ-ի նման լուրջ կառույցի կերպարը:

-Դուք մի բան էլ իմացեք՝ ԱԱԾ-ն ունի բազմաթիվ ստորաբաժա­նումներ, եթե ԱԱԾ-ի մի որևէ ստորա­բաժանում դրանով զբաղվում է, դա չի նշանակում, որ մյուս ուղղություննե­րով աշխատանքներ չեն իրակա­նացվում կամ չպիտի իրականացվեն: Ամեն մեկն իր գործառույթն ունի:

-Շատ լավ, վերադառնանք ԳՇ հայտարարությանը. Դուք հիմա տեսնում եք, որ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում հրաժարական տալ, երեկ մեծ հանրահավաք էր կազմա­կերպել...

-Թեկուզ ավելի մեծ հանրահա­վաք կազմակերպի, թեկուզ հարյուր հազար մարդ գնա էդ հանրահավաքին, միևնույն է, դրանով մեր երկրում ոչինչ չի փոխվելու: Մեր երկրում կա գլոբալ խնդիր, ու այդ խնդրի լուծումը միայն ու միայն արտահերթ ընտրու­թյունների մեջ է:

-Իսկ իր հեռացմամբ, թե իր կազմակերպմամբ արտահերթ ընտրությունների:

-Իհարկե, իր հրաժարականից հետո, այլապես արտահերթ ընտրու­թյունները դառնալու են անիմաստ: Ես կհամաձայնեի, որ առանց հրաժա­րականի արտահերթ ընտրություններ տեղի ունենային, եթե դրանց մասին հայտարարվեր դեռևս նոյեմբեր ամսին, ու Նիկոլ Փաշինյանը դրան գնար իր նախաձեռնությամբ, այլ ոչ՝ հանրային պայքարի արդյունքում:

-Ի դեպ, Դուք մասնակցո՞ւմ եք Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքներին:

-Ոչ:

-Ինչո՞ւ:

-Հետաքրքիր հարց եք տալիս: Որովհետև ես քաղաքականա­պես այդքան ակտիվ մարդ չեմ, իմ դիրքորոշումը գիտեք, թե ես ոնց եմ հայտնում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 2402 անգամ
Լրահոս
Աննա՛, կարաս «տուտուզդ սեղմես» ու․․․ Արմինե Ադիբեկյան (video) Կեղծ տվյալներով օգտատիրոջ կողմից արցախցիներից գումարներ հափշտակելու փաստով նախաձեռնվել է քրվարույթ․ փաստաբան Թել Ավիվին հասցված հրթիռային հարվածից կան տուժածներ Հայտնի է դարձել այն անձը, ով խաբել է Թրամփին, թե Իրանում հնարավոր է իշխանափոխություն իրականացնել․ The New York Times #ՈՒՂԻՂ․ Նիկո՛լ, տո փախածն էլ ես, ծախողն էլ ես, «թուրքն էլ ես»․ արցախցի Անաստաս Իսրայելյան (video) Տաքսիստը հափշտակել է օտարերկրացի կնոջ ճամպրուկը․ այնտեղ եղել են ոսկյա զարդեր, «Մակբուք» և գումար Թուրքիան միջնորդում է ԱՄՆ-Իրան բանակցություններ կազմակերպելու հարցում Արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում Սամվել Կարապետյանը գիտե՞ք՝ էդ փողերն ինչ կանի․․․ քաղաքացիներ (video) Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբակալել են գազային ատրճանակով սպառնացող անձին Բաքվի իրականացրած գործողությունները Արցախի ու հայության դեմ հանցագործություն համարու՞մ եք (video) Կարող են թիրախավորվել Իսրայելին նավթ մատակարարող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարը. Գեղամյան «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվի Կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում տեղակայել է F-16 կործանիչների ևս մեկ էսկադրիլիա #ՈՒՂԻՂ․ «Թքել-լպստելը» Նիկոլի սիրած ոճն է․ Արմինե Ադիբեկյան (video) Ծննդկանի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Ինքնակործան քարոզարշավ․ Փաշինյանը հաղթում է ինքն իրեն (video) Պակիստանը հայտարարել է ԱՄՆ-Իրան բանակցությունները հյուրընկալելու իր պատրաստակամության մասին Գնում եք ՍԴ՝ ՔՊ-ի շահերը պաշտպանելու՞․ Թագուհի Թովմասյանը՝ Վլադիմիր Վարդանյանին (video) Ամերիաբանկն այս տարի Հայաստանի լավագույն բանկն է` ըստ Global Finance ամսագրի ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դեմ ներկայացված հայցով դատական ակտը կհրապարակվի մարտի 26-ին Պատերազմը կշարունակվի մինչև պատժամիջոցները չվերացվեն․ Մոհսեն Ռեզաի «Իմ որդին գերադասեց հայրենի հողն իր ընտանիքից ու իր ծնողներից». կամավոր Արման Օհանջանյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին. «Փաստ» Կալինինգրադի եկեղեցու բակում տեղի է ունեցել հավաք՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am