Ծխախոտի թանկացումը կբարելավի մարդկանց կյանքը. Լևոն Ալթունյան
«Ազատություն» ռ/կ-ի ֆեյսբուքյան ասուլիսում Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ասել է, թե Էլեկտրական սիգարետները նույնպես կլինեն առաջարկվող օրենսդրության ներքո: Հարցին, որ առաջարկվող օրենքով նախատեսված ծխախոտի գնի բարձրացումը կբերի Հայաստանում տիրող սոցիալական ծանր վիճակի ավելի վատացման, Ալթունյանը նշեց, որ ծխախոտը ոչ մի կերպ չի վատթարացնի կյանքի որակը, հակառակը՝ կբարելավի: Ըստ նրա՝ ծխախոտի դեմ պայքարում գների թանկացումն ամբողջ աշխարհում ընդունված ամենաազդեցիկ գործիքն է: «Ամենացածր գնով վաճառվող ծխախոտները ամսական բյուջեում կազմում են մոտ 18-24 հազար դրամ: Մեզ մոտ նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամ է, և մենք այստեղ խոսում ենք 30-40 տոկոսի վերադարձի մասին»,- ընդգծեց Ալթունյանը:
