Նոր մեծ պատերազմի սկիզբ կդառնա. Foreign Policy
Կատարի դիվանագիտական մեկուսացումը կարող է նոր մեծ պատերազմի սկիզբ դառնալ: Այդ մասին գրում է Foreign Policy-ը: «Սուննի երկրները վաղուց էին ձգտում պատերազմ սկսել Իրանի դեմ: Կատարի շուրջ ստեղծված իրադրությունը, հնարավոր է, պարզապես առիթ է, որից նրանք որոշել են օգտվել: Մենք այժմ, հնարավոր է, գտնվում ենք պատմական պահի շեմին, որը համեմատելի է 1914 թվականին Սարաեւոյում ավստրիացի Էրցհերցոգ Ֆրանց Ֆերդինանդի սպանության հետ: Հենց այդ իրադարձությունն առիթ դարձավ Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելու համար: Ընդսմին Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների հայտարարված նպատակը Իրանը չէ, այլ Կատարը, որն արդեն վաղուց մի կողմ էր կանգնած Պարսից ծոցի արաբական երկրների՝ Թեհրանի հետ հարաբերություններին վերաբերող ընդհանուր համաձայնությունից: Վաշինգտոնը պետք է գործի արագ եւ կանգնեցնի պատերազմի տանող այս երթը, այլ ոչ թե սպասի՝ մինչեւ որ սկսվի սպանդը»,-գրում է Սայմոն Հենդերսոնը՝ Պարսից ծոցի երկրների նկատմամբ քաղաքականության ծրագրի եւ մերձավորարեւելյան քաղաքականության վաշինգտոնյան ինստիտուտի՝ էներգետիկայի հարցերով տնօրենը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
