Արամ Աթեշյանը Հայաստանում է
Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ Եկեղեցական-ներկայացուցչական վեցերորդ քառօրյա ժողովը: Ժողովին մասնակցել են շուրջ 150 պատգամավորներ` Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդները, առաջնորդական տեղապահները, Մայր Աթոռում և Նվիրապետական Աթոռներում պաշտոնավարող եպիսկոպոսները, Հայրապետական պատվիրակները, Գերագույն հոգևոր խորհրդի անդամները, Նվիրապետական Աթոռներից, Հայրապետական պատվիրակություններից ու աշխարհասփյուռ թեմերից ընտրված ներկայացուցիչներ: Մեր ունեցած տեղեկություններով՝ ժողովին մասնակցել է նաև Պոլսո հայոց պատրիարքի նախկին փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:
