«Երբ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ խնդիր չկա, կտրուկ փոխվեց կապիտուլյանտ փաշինի խոսքը»

Մարտի 1-ին նիկոլ փաշինի անցկացրած բռնահավաքը շատ երանգներ, նրբերանգներ ու հանգամանքներ ի ցույց դրեց: Կարելի է նաև «դասական» տարբերակով նշել, որ դրա հետ կապված երկու դիտարկում կա՝ լավ և վատ:

Սկսենք հարաբերականորեն «լավ»-ից: Չնայած պետական ու բյուջետային աշխատողներին ամենատարբեր սպառնալիքներին, գործից ազատելու և նմանօրինակ ենթադրելի այլ ահաբեկումներին, նիկոլ փաշինի մարտի 1-ի երեկվա հավաքին «բերման ենթարկելու», տոտալ վարչական ռեսուրս գործադրելու, ոստիկանական և այլ մեթոդներով «հրապարակը լցնելու» բոլոր ջանքերին, ընդամենը մի քանի հազար ներկա էր ապահովվել, տարբեր դիտարկումներով՝ 10-15 հազար:

Ցանկացած պարագայում, դա ողորմելի ցուցանիշ է, մանավանդ՝ ադմինիստրատիվ ռեսուրսի նման վայրագ ու տոտալ կիրառման պայմաններում: Այսինքն, կարելի է նկատել, որ չնայած «բերման ենթարկելու» մեթոդով գլխաքանակ ապահովելու ջանքերին՝ ի աջակցություն նիկոլ փաշինի ու թուրքական բանակի ընդամենը մի քանի հազար անձ էր ներկա:

Մյուս կողմից, վատն այն է, որ երկրում այնուամենայնիվ կա առնվազն հրապարակում հավաքվածների չափ «մասսա», որը աջակցում է թուրքական շահերն սպասարկող դավաճանական իշխանությանը: Կա առնվազն այդքան «մասսա», որը.

*արդարացնում և նույնիսկ ողջունում է Շուշին, Հադրութը, առհասարակ, Արցախի 70-75 տոկոսը թուրքին հանձնելը,

*արդարացնում է Հայոց բանակի ավելի քան 5000 զինծառայողների և կամավորագրվածների սպանությունը, ավելի քան 10000 մեր տղաների վիրավորվելն ու նրանց մի մասի հաշմվելը,

*արդարացնում և նույնիսկ ողջունում է Սյունիքը, Գեղարքունիքը հարվածի տակ դնելը և Հայաստանի Հանրապետության տարածքային ու կենսական շահերը թուրքերին զիջելը,

*արդարացնում և նույնիսկ ողջունում է Հայաստանը թուրքական վիլայեթի վերածելու ընթացքը,

*ոգևորում ու խրախուսում է նիկոլ փաշինին ու նրա հակահայ, դավաճանական, քստմնելի իշխանությանը:

Զուտ քաղաքական տեսանկյունից արժե արձանագրել միևնույն հարցի վերաբերյալ նիկոլ փաշինի հայտարարությունների սաստիկ տատանողականությունը: Վերցնենք թեկուզ արտահերթ ընտրությունների պարագան:

Տեսեք. կապիտուլյացիոն կործանարար ու նվաստացուցիչ համաձայնագրից հետո, երբ բարձրացվեց կապիտուլյանտ-դավաճանի հեռացման պահանջը, նիկոլ փաշինը հայտարարեց, թե արագորեն գնում են արտահերթ ընտրությունների (այսինքն, իր կարծիքով «փակուղի» էր դնում իր հեռացումը պահանջող ուժերին, որոնք խելամտորեն նշում էին մոտակա 1-1,5 տարում ընտրությունների աննպատակահարմարութունը՝ պայմանավորված աղետային իրավիճակով):

Այն բանից հետո, երբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ խնդիր չկա, պատրաստ են գնալ արտահերթ ընտրությունների և հաղթել, կտրուկ փոխվեց կապիտուլյանտ փաշինի խոսքը:

Միառժամանակ անց, նիկոլ փաշինն ու նրա «նիկոլները» հայտարարեցին, թե՝ չէ՛, արտահերթ ընտրությունների չեն գնում:

Հատկանշական է, որ մի քանի օր առաջ, իր աջակցության հավաքում նիկոլ փաշինը կրկնեց արտահերթ ընտրությունների չգնալու այդ հայտարարությունը և հրապարակում կուտակած «մասսան» աջակցության արձագանք տվեց:

Իսկ արդեն երեկվա հավաքում նույն նիկոլ փաշինը հայտարարեց, թե այնուամենայնիվ գնում է արտահերթ ընտրությունների, ու նույն «վախից քշվածների» մասսան էլի աջակցության արձագանք տվեց:

Այսինքն սրանք՝ նիկոլն ու իր «նիկոլները» օրումեջ կարող են նույն հարցի վերաբերյալ տրամագծորեն հակառակ հայտարարություններ անել, մե՛կ արտահերթ են ուզում, մե՛կ չեն ուզում, մե՛կ նորից են ուզում, ու՝ ոչինչ: Տվյալ պահին քամին ինչպես փչեց, այնպես էլ շորորում են:

Դե, Շուշին էլ, ասում է, դժբախտ, դժգույն քաղաք էր... «Իսկանդերն» էլ 10 տոկոսով էր պայթել, բայց իրեն սխալ էին, իբր, զեկուցել, ինքն էլ դրա մասին իր ստորագրած կապիտուլյացիայից 3 ամիս անց իմացավ:

Մի խոսքով՝ «գժեր, գժվեք, շրջայց է»:

Մյուս կողմից, նիկոլ փաշինը երեկվա հավաքում փորձարկեց ադմինիստրատիվ ռեսուրսով, ճնշումներով ու ահաբեկումներով, «բերման ենթարկումներով» ենթադրելի ընտրություններում կեղծիքներ կատարելու և վերարտադրվելու իր հնարավորությունը:

Գիտեք, տեսականորեն շատ ու շատ տարբերակներ կարելի է դիտարկել, քննարկել, փորձարկել: Բայց հիմնական սխալը այն է, որ ժողովրդին ու պետությունը կրախի մատնած որևէ մեկն ու նրա որևէ մեկուհին կարծում են, թե իրենք արդեն մարսել են աններելի ոճրագործությունը:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 1095 անգամ
Լրահոս
Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար․ «Ժողովուրդ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» ԱԺ աշխատակազմը հրաժարվում է վճարել ընկերությանը՝ կատարված աշխատանքի համար․ «Ժողովուրդ» Իջևանում հույսը Դաշնակցությունն է․ «Հրապարակ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա. «Հրապարակ» Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ» Մարզերում նոր «օպերացիաներ» են սպասվում․ իրավապահները պատրաստվում են ընտրական թեժ շրջանին․ «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք է կուտակել դատավոր Իվան Բաղմանյանը 2021-2025 թվականներին․ «Ժողովուրդ» Յուրաքանչյուր հերթական զիջումից առաջ ոչ թե երախտագիտության կեցվածք, այլ ծայրահեղ ցինիզմ Պետության հաշվին հերթական պայմանագրերն են կնքվել՝ առանց մրցույթի․ «Փաստինֆո» Բա մինչ այդ ո՞վ էր վերահսկում։ Ո՞վ է պատասխանատու, որ վերահսկողությունը ժամանակին չի իրականացվել Ռուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրել Այս դեպքը ոչ այլ ինչ է, քան Հայաստանում հանրային առողջապահության ոլորտի լիակատար ձախողում․ Լուսինե Յաղջյան Իսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի» Գեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներ Թանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու Ալիևը Ազատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ Դանիելյան Նախ հայաթափեցին Արցախը, հիմա ջնջում են հայկական հետքը Հարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ» Վեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունը Արման Բաբաջանյանի գույքի և եկամուտների օրինականությունն ուսումնասիրվո՞ւմ է դատախազությունում Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» միջազգային ցուցահանդեսը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հորդորը Թրամփի քայլերից հետո
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am