Դինքի սպանության գործով անցնող կասկածյալները ի՞նչ հիմունքներով պետք է շարունակեն պաշտոնավարել.Գարո Փայլան
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը գրավոր հարցում է հղել Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը: Նա հետաքրքրվել է, թե արդյոք պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործին մասնակցության համար կասկածվողները կշարունակեն պաշտոնավարել պետական հիմնարկներում և եթե այո՝ ինչ հիմունքներով: Նա նկատել է՝ Դինքի սպանության գործով անցնող բազմաթիվ կասկածյալներ մինչ օրս զբաղեցնում են բարձր պաշտոններ հետախուզական կոմիտեի և ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում:
