Կալիֆորնիայի խորհրդարանն ամերիկյան 2 հիմնադրամի կարգելի ներդրում անել Թուրքիայում
ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի հանձնաժողովում CalPERS և CalSTRS ներդրումային հիմնադրամներին Թուրքիայուն նոր ներդրումներ կատարելու արգելք սահմանող օրենքի նախագիծ է ընդունվել: Ըստ թուրքական «businessht.com.tr» լրատվական կայքի՝ հանձնաժողովում միաձայն ընդունված նախագիծն օրենքի ուժ կստանա խորհրդարանի լիագումար նիստում կազմակերպվելիք քվեարկությունից հետո: Նշվում է, որ օրինագիծը բացի նոր ներդրումների արգելքից, նախատեսում է նաև արդեն իսկ այդ հիմնադրամների կողմից Թուրքիայում կատարված 500 մլն դոլարի ներդրումների փոխանցում 6 ամսվա ընթացքում: Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ օրենքի նախագիծը նահանգի խորհրդանի օրակարգ է բերվել հայկական լոբբիի ակտիվ աշխատանքի շնորհիվ: Օրինագծի հեղինակն էլ նահանգային խորհրդարանի հայ պատգամավոր Ադրին Նազարյանն է: Աղբյուր` Ermenihaber.am
