Արգամ Աբրահամյանը՝ Համբուրգում հոր նորաստեղծ բիզնեսի մասին.չգիտեի
«Համբուրգում մենք չենք էլ եղել :Չգիտեի, որ նման բան կա», - ԱԺ-ում լրագրողների հարցերին ի պատասխան՝ արձագանքեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Արգամ Աբրահամյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցներում շրջանառվող այն լուրերին, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Համբուրգում բիզնես է հիմնել: «Իրականությանը չեն համապատասխանում նաև լուրերն այն մասին, որ իր հորեղբայրը լքել է Հայաստանը և մշտական բնակություն հաստատել Անգլիայում:Երկու լուրեն էլ հերյուրանքներ են, այսպիսի բան չկա», - նշեց նա՝ հավելելով, որ իրենք շարունակում եմ բնակվել ու աշխատել Հայաստանում:
