Ալիևն ասում է՝ հայկական «բանակ չի լինելու», Երևանից ասում են՝ դեռ կբանակցենք

Պաշտոնական Երևանը չի հրաժարվում Բաքվի հետ բանակցություններից, բայց դրա համար պետք է լինեն մի շարք պայմաններ, ասել է արտգործնախարար Արա Այվազյանն օրերս ռուսական РИА "Новости"-ին տված հարցազրույցում։ «Նախ պետք է համապատասխան մթնոլորտի ձևավորվի` որոշակի օրակարգով, և որ պակաս կարևոր չէ՝ այն պետք է անցկացվի երկու կողմի՝ բանակցելու պատրաստակամության պայմաններում», - ասել է Այվազյանը:

Պատասխանելով հարցին, թե ինչպիսի՞ն է Հայաստանը պատկերացնում Ղարաբաղի կարգավիճակը, արտգործնախարարն ասել է՝ հակամարտության էությունը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է, որը «չի կարող ճնշվել կամ սառեցվել բռնի ուժի գործադրմամբ»։ «Որևէ կարգավիճակով կամ որևէ պայմանով Արցախը չի կարող գտնվել Ադրբեջանի իրավասության ներքո, վերջին ագրեսիան կրկին հաստատեց, որ Արցախը Ադրբեջանի կազմում նշանակում է Արցախ՝ առանց հայերի», - ընդգծել է Արա Այվազյանը։ «Հակամարտության կարգավորման նպատակով բռնի ուժի գործադրումը մարտահրավեր է միջազգային համայնքին, ինչպես նաև Մինսկի խմբի միջնորդական ջանքերի ու հեղինակության խարխլում», - հայտարարել է արտգործնախարարը, հավելելով՝ Հայաստանը հույս ունի, որ համանախագահները գործնականում կհաստատեն իրենց մանդատը և արդյունավետորեն կգլխավորեն բանակցային գործընթացը։

Անդրադառնալով հարցին՝ արդյոք Հայաստանը պատրաստվո՞ւմ է ճանաչել Ղարաբաղի անկախությունը, թե՞ ոչ, Այվազյանն ասել է՝ Երևանի օրակարգում հիմա բանակցություններին վերադառնալու հարցն է, «որի արդյունքում հնարավոր կլինի ապահովել մեր տարածաշրջանի տևական անվտանգությունն ու կայունությունը»։
Արտգործնախարարը պնդել է նաև, որ Բաքուն արհեստական և անհիմն խոչընդոտներ է ստեղծում հայ ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման ուղղությամբ։ «Ադրբեջանական կողմը մանիպուլյացիայի է ենթարկում հայ գերիների ցուցակը և հրաժարվում է ընդունել հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց գերության մեջ պահելու փաստը: Ավելին, պաշտոնական Բաքուն որոշ ռազմագերիների դեմ կեղծ մեղադրանքներով քրեական գործեր է հարուցում», - նշել է Արա Այվազյանը։

Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի այդ վարքագիծը ոչ միայն հակասում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին, այլև խախտում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները՝ հարցականի տակ դնելով դրա իրականացումը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահը օրեր առաջ հայտարարեց, որ ադրբեջանական կողմը չի բացառում Հայաստանի հետ կապերի հետագա զարգացումը և ինչ-որ փուլում՝ նաև խաղաղության պայմանագրի ստորագրումը: Նա ասել էր, որ ամեն ինչ կախված կլինի այն բանից, թե արդյո՞ք հայկական կողմը ճիշտ կգնահատի ժամանակակից իրողությունները, կանի՞ ճիշտ եզրակացություններ, և կբացառվե՞ն ռևանշիզմի փորձերը:
Անդրադառնալով Իլհամ Ալիևի հայտարարությանը՝ Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասել է, որ հարցի հասցեատերը Երևանն է։ Նշում է, որ եթե խոսվում է հաշտության պայմանագրի մասին, ապա դրանում Ադրբեջանը պետք է հրաժարված լինի իր տարածքային ընդվզումներից։ «Օրինակ, ասում է՝ Երևանն է ուզում, Զանգեզուրն է ուզում, Սևանն է ուզում։ Սա բարդ խնդիր է, ու աշխատատար գործընթաց»,-ասում է Դավիթ Բաբայանը։
Խոսելով Ալիևի հայտարարության՝ Արցախի կարգավիճակին վերաբերող հատվածի մասին(Ալիևն ասել էր, թե Արցախի կարգավիճակի հարցը փակված է)՝ Դավիթ Բաբայանը նկատում է․ «Իհարկե, փակված է, սակայն այն համատեքստում, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Իրականում, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը համոզված է, որ Արցախի կարգավիճակի հարցը փակված կլինի միայն այն ժամանակ, երբ հստակ լինի՝ Արցախը անկա՞խ պետություն է, թե՞ Հայաստանի մաս։

Ալիևի խաղը պարզ է՝ Հայաստանը թող իրեն խելոք պահի իրեն, բանակ չունենա՝ խաղաղության համաձայնագիր ստորագրենք, Լեռնային Ղարաբաղը չունենա կարգավիճակ, այսինքն՝ ապագայում ԼՂ-ն էլ գրավելու քաղաքականությամբ հարցը լուծել, ավարտել:

Ու ինչ է պատասխանում պաշտոնական Երևանն այս Ալիևի սանձարձակություններին՝ մենք կբանակցենք առայժմ, չենք ճանաչին Արցախի կարգավիճակը, այսինքն, առաջնորդվել Ադրբեջանի համար միանգամայն հարմար դիրքերից, ձեռնտու ադրբեջանական քմահաճություններին:

Մինչդեռ ինչ իրավունք ունի Ալիևը թելադրել խաղի կանոններ, երբ ստացել է հայկական կողմին սակարկելու մի կարևոր գործիք՝ հայ ռազմագերիներ, որոնց համառորեն չի վերադարձնում ու ամեն ինչ անում է, որպեսզի չվերադարձնի:

Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների ազատ արձակման ու վերադարձի հարցն ակնհայտ քաղաքականացվում է, օրերս հայտարարեց Հայաստանի ՄԻՊ-ը՝ հակադարձելով Ադրբեջանի նախագահի պնդմանը, թե Հայաստանին են վերադարձվել բոլոր գերիները, պահվում են միայն «ահաբեկիչները և դիվերսանտները»։ Ալիևն օրերս հայտարարեց. «Մենք հակաահաբեկչական միջոցառում իրականացրեցինք և արդյունքում 60-ից ավելի ահաբեկիչ ձերբակալվեց: Նրանց հիմա անվանում են ռազմագերի: Մենք կարծում ենք, որ դա հարցի աղավաղում է, որովհետև պատերազմի ավարտից 20 օր հետո ռազմագերի չի կարող լինել: Մենք բոլոր ռազմագերիներին վերադարձրել ենք: Մենք նրանց վերադարձրել ենք նախքան իրենք մեզ մեր գերիներին կվերադարձնեին: Իսկ այս մարդիկ ռազմագերի չեն, ահաբեկիչ են, դիվերսանտ են»:

Արման Թաթոյանն արձանագրել է, որ Ադրբեջանում պահվող հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք կարգավիճակով գերիներ են: «Բոլոր զինծառայողներն Արցախում են գտնվել՝ իրենց սահմանադրական պարտականությունը կատարելու համար, նրանք Արցախում տարել են զինվորական իրավական ծառայություն», - շեշտել է նա։ «Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների նկատմամբ քրեական հետապնդման ընթացակարգեր նախաձեռնելը, նրանց կալանավորելն ու առավել ևս նրանց «ահաբեկիչներ» կամ «դիվերսանտներ» կոչելը միջազգային մարդասիրական իրավունքի ու առհասարակ մարդու իրավունքների միջազգային իրավունքի կոպիտ խախտումներ են: Իրենց զինվորական իրավական ծառայությունն իրականացնելու համար նրանք չեն կարող որևէ տեսակի քրեական հետապնդման ենթարկվել կամ կալանավորվել՝ որպես պատիժ: Այս պնդումը հատկապես բխում է 1949 թվականի Ժնևի երրորդ կոնվենցիայի պահանջներից»։

ՄԻՊ-ի հավաստմամբ՝ անթույլատրելի է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը մեկնաբանել այնպես, իբր դրա գործողությունը տարածվում է միայն այդ հայտարարության ստորագրումից առաջ առկա իրավիճակի վրա։ «Եվս մեկ անգամ հստակ շեշտում եմ, որ, անկախ գերեվարվելու ամսաթվից, Ադրբեջանում պահվող հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք գերիներ են իրենց կարգավիճակով», - ասված է Թաթոյանի հաղորդագրությունում։

Օմբուդսմենի համոզմամբ՝ «բացարձակ դատապարտելի է, որ Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների ազատ արձակման ու վերադարձի հարցն ակնհայտ քաղաքականացվում է, իսկ իրավական գործընթացները նենգափոխվում են ու ենթարկվում չարաշահման»: Արման Թաթոյանը հրավիրում է միջազգային հանրության ու հատկապես մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցների ուշադրությունն Ադրբեջանի նախագահի նշված հայտարարության վրա՝ բացառելու համար մարդասիրական գործընթացի որևէ խախտում, ապահովելու համար այդ գործընթացի խիստ համապատասխանությունը մարդու իրավունքների միջազգային պահանջներին:

Հիշեցնենք, որ հայկական կողմի տարբեր տվյալներով` այսօր Ադրբեջանի տարածքում կա շուրջ 200 հայ ռազմագերի։ Մինչ այժմ Հայաստան է վերադարձվել 69 գերի։ Նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված հայտարարությամբ Երևանն ու Բաքուն պարտավորվել են «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով վերադարձնել բոլոր գերիներին, պատանդներին և այլ պահվող անձանց։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4818 անգամ
Լրահոս
Դատարանի շենքից դուրս եկած Ամենայն Հայոց կաթողիկոսին դիմավորեցին «Վեհափառ» բացականչություններով Վեհափառ հայրապետը մեղադրվում է իր կանոնական լիազորություններն իրականացնելու համար. Արա Զոհրաբյան Ռուսաստանն այլևս կանգ չի առնի․ Փաշինյանն այնպես է ասում՝ իբր մատ է թափ տվել Պուտինի վրա․ Այվազյան (video) Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիuտանը մտադիր են ռազմական դաշինք ստեղծել. TRT Haber Դատարանից ոչ մի ակնկալիք չունեմ. Տիրան եպիկոպոս Պետրոսյան Վեհափառ Հայրապետը դուրս եկավ դատարանից ու օրհնում է հավատավոր ժողովրդին (video) Սարսափելի է հնչում այս նախադասությունը, որ ասում եմ․․․ Արամ Վարդևանյան (video) Հայ ժողովուրդն է ընտրում Հայոց Հայրապետին և հեռացնելու ընթացակարգ չկա, չի էլ կարող աշխարհիկ մարդը. Նարեկ Կարապետյան ՇՏԱՊ․ Դատավորը ինքնաբացարկ հայտնեց, հրաժարվեց մաս կազմել ամոթալի պրոցեսին. Վեհափառի պաշտպան (video) «Երկար կյանք տուր Հայրապետին, երկար օրեր՝ Հայոց Հոր». քաղաքացիները դատարանի բակում երգեցին Այսօր դատարանում, մեղադրյալի կարգավիճակով Ամենայն Հայոց կաթողիկոսն է, ամո՛թ մեր ժողովրդին. Մեսրոպ Մանուկյան Ոնց որ «սերիական մանյակ» լինեք, սա ի՞նչ բարդույթ է, հանգիստ թողեք Հայ եկեղեցուն. Արման Աբովյան (video) Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը կանցկացվի դռնփակ ԵԱՏՄ որոշ գործընկերներ հրահրել են այս գործընթացը․ Փաշինյանը՝ ԵՄ-ի հետ մերձեցման մասին «Տականքնե՛ր, ձեր դեմ պայքարը շարունակելու ենք․․․ ձեզանից չե՛նք վախենում»․ Համբիկ Սասունյան (video) Թրամփը խստացնում է ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիություն ստանալու կանոնները Եկեղեցին միակ տեղն է, ուր ՔՊ-ի ձեռքերը չեն հասել, չեն էլ հասնելու. Սևակ Խաչատրյան (video) Իրանը չի տրվի ճնշման․ Մոհամադ Բաղեր Սա ամբողջ աշխարհով մեկ խայտառակ լինելու օր է. Նիկողայոս Հովհաննիսյան (video) Վեհափառ Հայրապետի օրհնությամբ միասնական աղոթք հնչեց դատարանի բակում (video) «Երկար կյանք տուր Հայրապետին, երկար օրեր Հայոց Հոր». դատարանի բակում երգում են քաղաքացիները (video) Գարեգին Երկրորդը եկել է Էջմիածնի դատարանի շենք Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ երկրի վրա. The Wall Street Journal Եկեղեցու սպասավորին թիրախավորելն ու էժանագին պիտակավորումները մարդու բարոյական սնանկության մասին են․ քահանա Հայաստանում էբոլայի ներթափանցման վտանգի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am