ՌԴ քաղաքացիություն ստացող անձանց համար երդմնակալության արարողություն սահմանել
ТАСС-ը հայտնում է ,որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Պետդումային մտածել ՌԴ քաղաքացիություն ստացող անձանց համար երդում տալու կամ երդմնակալության արարողություն սահմանելու մասին: «Երբ մարդը մեր երկրի քաղաքացիություն է ստանում, կարելի է մտածել նաև վերցնել որոշ օտար պետությունների փորձը, որտեղ կա երդում, երդմնակալություն, այլ հանդիսավոր գործողություն, որով մարդը հաստատում է մեր երկրի քաղաքացի դառնալու, դրա օրենքներին, ավանդույթներին հետևելու, այդ ավանդույթները, պատմությունը հարգելու իր մտադրությունը:Պետդուման կուսումնասիրի այդ հարցում միջազգային փորձը և ելնելով դրանից, ինչպես նաև ռուսական ավանդույթներից՝ կառաջարկի նախագահի հաստատմանը երդմնակալության կամ երկրին հավատարմության երդման տեքստը, «որպեսզի քաղաքացիություն ստացող և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի դարձող քաղաքացին գիտակցի այդ որոշման պատասխանատվությունը»»,- հայտարարել է նա :
