Վարչապետը կառավարությունում նոր նշանակումներ է արել
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նորանշանակ աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանին երեք նոր տեղակալներ է նշանակել։ Կարեն Կարապետյանի ստորագրած որոշման համաձայն՝ Արթուր Սարգսյանը նշանակվել է Վահե Ստեփանյանի առաջին տեղակալ։ Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալներ են նշանակվել նաև Վահե Ջիլավյանն ու Կարինե Ավետիսյանը։
