Ես չեմ ասել, որ ծխողները անհաջողակ են. Լևոն Ալթունյան
«Ազատություն» ռ/կ-ի ֆեյսբուքյան ասուլիսում Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հերքել է իր անունից տարածվող այն արտահայտությունը, թե ծխողները անհաջողակ են: «Ես երբեք չեմ ասել, թե ծխողները անհաջողակ են: Երբեք չեմ ասել, որովհետև իմ ընկերների բավական մասը ծխում են: Ես բառացիորեն ասել եմ, որ ամբողջ աշխարհում կերտվում է ծխողների անհաջողակ իմիջ այն նպատակով, որ երիտասարդ սերունդը զերծ մնա ծխելուց ու նմանվի հաջողակ մարդկանց», -ասել է նա: «Եթե հավասարության նշանը հանվի ծխելու ու հաջողության միջև, ապա «երիտասարդ սերնդի մոտ ծխելու հոգեբանական մոտիվացիան ինքնըստինքյան վերանում է»:Նպատակը դա է, և մենք այդ նպատակին կծառայեցնենք հնարավոր մաքսիմալ մեթոդները, որ մեր 18 տարեկանից պակաս սերնդում ծխողների քանակը պակաս լինի», - ասաց նախարարը:
