Գաղտնի տվյալների արտահոսք ապահոված Պենտագոնի կապալառուն ձերբակալվել է
NBC հեռուստաալիքը հայտնում է,որ Միացյալ Նահանգների իշխանությունները ձերբակալել են այն ֆիրմայի աշխատակցուհուն, որը պարտավորագրեր է կատարել Պենտագոնի և ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների համար։ Ձերբակալությունը կատարվել է գաղտնի տվյալների հարապարակման մեղադրանքով, որոնք վերաբերում են Ռուսաստանին վերագրվող ցանցահենային գրոհին։ 25-ամյա Ռիելիթի Լի Վիներին: Նա Pluribus International Corporation ընկերության աշխատակցուհի է, ընկերություն, որը պատվերներ է կատարում ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության և Միացյալ Նահանգների մի շարք հետախուզական գերատեսչությունների համար: Վիներին ձերբակալել են հունիսի 3-ին, զանգվածային լրատվության միջոցին գաղտնի տվյալների հաղորդման մեղադրանքները նրան առաջադրվել են Օգասթա քաղաքում (Ջորջիա նահանգ): Վիներն էլեկտրոնային փոստով The Intercept ցանցային հրատարակությանն է ուղարկել ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) գաղտնի զեկույցը,որում պնդվում է, որ Ռուսաստանի ռազմական հետախուզությունն իբր կիբերգրոհ է իրականացրել ծրագրային ապահովման առնվազն մեկ մշակողի վրա, որն ԱՄՆ-ում օգտագործվում է ընտրություններ անցկացնելիս, ինչպես նաև շուրջ 100 խաբեբայական նամակներ է հղել ընտրական կոմիտեներին՝ անձական տվյալների հափշտակման նպատակով։
