ՌԴ Առաջին ալիքը ռուսներին սովորեցրել է հայկական լավաշ ընտրել
Ռուսաստանի Առաջին ալիքը «Վերահսկիչ գնում» ծրագրի շրջանակներում խոսել է լավաշի սննդային արժեքի մասին և պարզել է, թե ռուս արտադրողներից ով է այն ամենալավը թխում: «Ալյուր, ջուր և աղ: Հայկական լավաշի բաղադրությունը պարզ է, իսկ ահա պատմությունը՝ ակնառու: Այս անթթխմոր հացը 2014թ. նունիսկ ընդգրկեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում»,- պատմել է ծրագրի հաղորդավար Անտոն Պրիվոլնովը:
