Հովիկ Աբրահամյանը Համբուրգում արտադրություն է հիմնում. Գագիկ Պողոսյանը նույնպես կարտագաղթի. armtimes.com
Նախկին վարչապետի՝ Հովիկ Աբրահամյանի թիմակից-հարազատները հերթով արտագաղթում են: «Հրապարակ» թերթն այսօր գրել էր, որ արտագաղթել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Ջոնիկ Աբրահամյանը: Armtimes.com-ին հայտնի է դարձել, որ պատրաստվում է արտագաղթել նաև Արտաշատի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանը: Հովիկ Աբրահամյանի այս ազգականը նախկին վարչապետի հետ տևական ժամանակ է, ինչ քննարկում էր Գերմանիայում բիզնես հիմնելու հարցը: Վերջերս էլ նրանք երկուսով եղել են Համբուրգում, և պատրաստվում են արտադրական ձեռնարկություն ստեղծել, որը կգրանցվի հենց Գագիկ Պողոսյանի անունով: Արտաշատի քաղաքապետի ընտրությունների հետաձգումն ավելի է արագացրել այս գործընթացը, և ժամանակ չկորցնելու համար Աբրահամյաններն իրենց հարազատների համար դրսում «փոքրիկ» բիզնեսներ են ստեղծում՝ հետագա բարեկեցիկ կյանքը երաշխավորելու համար: Մանրամասները՝ armtimes.com-ում
