Երևանում կկայանա թուրք ռեժիսորի կողմից նկարահանված՝ բռնի իսլամացված հայ երեխաների մասին պատմող ֆիլմի ցուցադրությունը
Երևանում վաղը կկայանա «Վանքի երեխաները» փաստավավերագրական ֆիլմի առաջին ցուցադրությունը: Ֆիլը պատմում է բռնի իսլամացված հայ երեխաների մասին:Այս մասին այսօր Հայելի ակումբում տեղեկացրեցին «Վանքի երեխաները» ֆիլմի հեղինակներ Նազահաթ Գյունդողանին և Քազըմ Գյունդողանին: Ֆիլմում ներկայացված է Ցեղասպանության ժամանակ տարբեր ճանապարհներով փրկված և քրդերի ու թուրքերի մեջ մեծացած հայ երեխաների պատմությունը: Ֆիլմի հերոսները ցեղասպանությունից փրկված դերսիմցի հայերն են, որոնց զգալի մասը կոտորվեց 1937-1938թթ.-ին: Դերսիմի կոտորածների ժամանակ ողջ մնացածներից շատերը թրքացվեցին, մահմեդականացվեցին: «Վանքի երեխաները» ֆիլմը նկարահանվել է Հալվորի Վանք գյուղի և Սուրբ Կարապետ վանքի տարածքում:
