Ինչու է վաճառքի հանվել Կառավարության ընդունելությունների տունը
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի» նախագիծը: Հիմնական զեկուցող ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը նշեց, որ առկա են նախորդ ծրագրում ընդգրկված և չմասնավորեցված 12 հանրապետական գործադիր մարմինների և մարզպետարանի ենթակայության տակ գտնվող 47 ընկերություն: ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ ճակատագրի կարժանանան մասնավորեցվող շենքերը, մասնավորապես, «Հայփոստն» ու «Հայ ֆիլմը»: «Դրված է սկզբունք, որ քիչ շահաբաժնով ընկերությունները, որոնք մեծ ծախսեր են ստանում բյուջեից, ավելի մեծ շահույթ ունենան, օրինակ, Կառավարության ընդունելությունների տունը, այդ ծախսերից ազատվելու ու ավելի լավ կառավարիչներ ներգրավելու համար ենք անում, իսկ մեզ համար փաստ է, որ մասնավորն ավելի լավ է ղեկավարվում: Մասնավորեցվող ընկերությունների գույքը կգնահատվեն մասնավորեցման ծրագրի հաստատումից հետո: «Հայ ֆիլմի» դեպքում կա որոշակի պարզություն, քանի որ այն մասնավորեցվել է 2003-2004 թվականներին` համաձայնության գալով «Գաֆեճյան» հիմնադրամի հետ, որ գույքը հետ հանձնեն»:
