ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Թուրքիայում չի անցկացվի՞. Եվրոպան դեմ է

Տպավորություն չստեղծվի, թե ՆԱՏՕ-ն սատարում է Էրդողանին ՆԱՏՕ-ի անդամ մի խումբ երկրներ մերժել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի առաջարկը Հյուսիսատլանտյան դաշինքի հաջորդ տարվա ամառային գագաթնաժողովը Ստամբուլում անցկացնելու մասին, հաղորդում է գերմանական WELT-ը՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին: Ըստ պարբերականի, թուրքական հրավերը արգելափակել են Գերմանիան, Ֆրանսիան, Հոլանդիան և Դանիան, ինչին համաձայնել են նաև կառույցի անդամ 18 եվրոպական երկրներն ու Կանադան: «Մենք չենք ուզում ամրապնդել Թուրքիայի դերը միջազգային ասպարեզում, նաև չենք ուզում տպավորություն ստեղծվի, թե Հյուսիսատլանտյան դաշինքը սատարում է Էրդողանի ներքին քաղաքականությունը», - պարբերականին ասել են ՆԱՏՕ-ի պաշտոնյաները: Անցած ապրիլին հանրաքվեի դրված սահմանադրական փոփոխություններով Էրդողանը, ըստ էության, ընդարձակեց նախագահի լիազորություններն ու ստացավ մինչև 2029-ը երկրի ղեկն իր ձեռքը պահելու իրավունք, գրում է WELT-ը: Ամրապնդելով դիրքերը տանը՝ Թուրքիայի նախագահը միաժամանակ խորացրեց տարաձայնությունները Արևմուտքի հետ, որտեղ այս փոփոխությունները հակաժողովրդավարական էին գնահատվել: Ամենամեծ լարվածությունը գրանցվեց թուրք-գերմանական հարաբերություններում, պաշտոնական Բեռլինը ոչ միայն արգելեց թուրք նախարարներին Գերմանիայի տարածքում քարոզչական հանդիպումներ անցկացնել, այլև քաղաքական ապաստան տվեց Էրդողանի ընդդիմախոսներին, որոնց հայրենիքում մեղադրում են անցած տարվա հեղափոխության փորձը կազմակերպելու համար: Ի պատասխան՝ Անկարան արգելափակեց Բունդեսթագի պատգամավորների մուտքը Ինջիրլիքի ավիաբազա, որտեղ շուրջ 250 գերմանացի զինվոր է տեղակայված: Անցած շաբաթներին Գերմանիայի կանցլերը մի քանի անգամ սպառնաց՝ եթե հարցը չլուծվի, Բեռլինն իր զինվորներին այլ երկիր կտեղափոխի, հետո Անգելա Մերկելն անձամբ բարձրացրեց այս հարցը ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովում՝ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ: Առայժմ, սակայն, Անկարան չի ընկրկում: «Գերմանացի պատգամավորների մուտքի արգելանքը կմնա ուժի մեջ», ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, միաժամանակ ընդգծելով՝ Անկարան, սակայն, պատրաստ է վերանայել այդ որոշումը, եթե դրական քայլեր տեսնի Բեռլինի կողմից: «Մենք ակնհայտ տեսնում ենք, որ Գերմանիան աջակցում է այն ամենին, ինչ հակասում է Թուրքիայի շահերին, և այս պայմաններում անհնար է, որ մենք բացենք ավիաբազան գերմանացի պատգամավորների առաջ: Սակայն եթե նրանք դրական քայլեր ձեռնարկեն, մենք կարող ենք և վերանայել այս դիրքորոշումը», - ասել է Չավուշօղլուն: Այսօր Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը կմեկնի Ադանա՝ վիճահարույց այս հարցը քննարկելու: Մինչ այդ, պաշտոնական աղբյուրները հրապարակավ չեն հաստատում, բայց և չեն հերքում, որ դաշինքի առաջատար երկրները մերժել են Թուրքիայի նախագահին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հարցում: «Մյուս կողմից, ներկայիս իրավիճակը հաշվի առնելով, բնականոն հարց է ծագում՝ արդյոք ճիշտ ուղերձ կլինի, եթե Թուրքիան այդ գագաթնաժողովը հյուրընկալի», - Deutsche Welle-ին ասել է ռազմական գծով փորձագետ Ռայկ Հահնլեինը: Էրդողանը նետվո՞ւմ է դեպի ԵՄ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, ով անցած շաբաթ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ է անցկացրել բարձր մակարդակի ԵՄ պաշտոնյաների հետ, հայտարարել է, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ տարվա ընթացքում գործողությունների պլանի վերաբերյալ՝ ԵՄ-ի հետ հարաբերություների վերականգնման համար, հայտնում է 1in.am-ը` հղում անելով Vatan-ին։ Էրդողանը հիշեցրել է, որ ԵՄ-ն նույնպես պետք է անի աշխատանքի իր մասը։ Ե՛վ տնտեսության տեսանկյունից, և՛ «փրկարարական խարսխի» գործառույթի տեսանկյունից կարևոր է, որ «ԵՄ-ում անդամակցության ձեռքբերման գործընթացը», թեկուզ չարագանա, բայց առնվազն մտնի ավելի չափավոր ուղի, քան մինչ հանրաքվեն ընկած ժամանակահատվածում էր։ Կգա՞ արդյոք ԵՄ-ի հետ հարաբերությունների վերականգնման շրջան։ Հարաբերությունների խզումը ԵՄ-ի հետ, որին բաժին է ընկնում մեր արտահանման ընդհանուր ծավալի 45 տոկոսը, գործնականում անհնարին է։ Ներկայիս վիճակում նույնպես այդ հարաբերությունները շարունակվել չեն կարող. ակնհայտ է՝ անհրաժեշտ է նոր ճանապարհային քարտեզ։ Այն, թե անցկացված բանակցությունները թույլ կտա՞ն անել դա, մենք հնարավորություն կունենաք ավելի հստակ հասկանալ առաջիկայում։ Գործընթացը, որը կսկսվի «մաքսային միության մասին համաձայնագրի գործողության ոլորտի ընդլայնումից» հնարավոր է՝ միանգամից չտանի լիիրավ անդամակցության, սակայն գործընթացի շարունակությունն ունի չափազանց կարևոր նշանակություն։ Այն փաստը, որ մի կողմից ձեռնարկվում է հարաբերությունների վերականգնման փորձ, մյուս կողմից շարունակվում է լարվածությունը Գերմանիայի հետ հարաբերություններում՝ կապված «Ինջիրլիք» բազա գերմանական պատվիրակության այցելության հետ, տանում է շփոթության։ Այդ լարվածության շուտափույթ դադարեցումը կարևոր է նոր ճանապարհային քարտեզի նախապատրաստման շրջանում կողմերի անկեղծ մտադրությունների ցուցադրման տեսանկյունից։ Ի դեպ, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից Էրդողանի վերադարձից հետո սպասվում է «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար կազմի հստակեցում, իսկ հետագայում նաև նախարարների կաբինետի կազմի վերանայում։ Ակնհայտորեն իշխանության ներսում ինչ-որ գործընթացներ են տեղի ունենում: Անկարայում ձերբակալվել է Թուրքիայի վարչապետի ավագ խորհրդական Բիրոլ Էրդեմը: Թուրքական դատախազությունը նրան կասկածում է իսլամիստ գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի ընդհատակյա ցանցին անդամակցելու մեջ: «Բիրոլի հետ միասին ձերբակալվել է նաև նրա կինը», - հաղորդում է Hurriyet պարբերականը` տեղեկացնելով նաև, որ նախկինում վարչապետի խորհրդականն արդեն իսկ հարցաքննվել էր 2016-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման անհաջող փորձի հետաքննության շրջանակներում: «Այդ ժամանակ, սակայն, նա վկայի կարգավիճակ ուներ», - գրում է թուրքական թերթը: Ռուս-թուրքական մերձեցումը շարունակվում է ԵՄ-ի հետ հարաբերությունները կարգավորելու ձգտող Էրդողանը, սակայն շարունակում է հարաբերությունների սերտացումը Ռուսաստանի հետ: Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնեցրել են զենիթա-հրթիռային С-400 համակարգերի մատակարարման պայմանագրի բոլոր տեխնիկական հարցերը։ Ներկա դրությամբ պաշտոնական Մոսկվան փորձում է լուծել Անկարային տվյալ սպառազինությունը ձեռք բերելու համար անհրաժեշտ վարկի տրամադրման հարցը, հայտարարել է «Ռոստեխ»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը: «Ինչ վերաբերում է С-400 համակարգերին, այո, քննարկումներ ընթանում են, բոլոր տեխնիկական հարցերն ավարտվել են, ընթանում է ֆինանսական մասի քննարկումը: Թուրքական կողմը հնարավորություններ է փնտրում ֆինանսներ ստանալու համար: Այդ հարցը քննարկվել է միջկառավարական մակարդակում, քանի որ միայն կառավարությունը կարող է վարկ տրամադրել միջպետական համաձայնագրի հիման վրա: Գիտեմ, որ ՌԴ-ի և Թուրքիայի ֆինանսների նախարարությունների միջև նման բանակցություններ տարվել են, բայց ինչով է ավարտվել՝ չգիտեմ»,- ասել է Չեմեզովը: Բացի այդ Ռուսաստանը վերացրեց Թուրքիայից մթերքի մատակարարումների մի շարք սահմանափակումներ: ՌԴ-ի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է որոշում Թուրքիայից մթերքի մատակարարումների մի շարք սահմանափակումների վերացման մասին: Փաստաթուղթը օրերս տեղադրվեց ՌԴ-ի կառավարության կայքում: «Ստորագրված որոշմամբ ցանկից հանված են մսեղիքի սառեցված մասերը, ընտանի հավերի և հնդկահավերի ենթամթերքը, թարմ կամ սառեցված վարունգը և մանրավարունգը, թարմ խնձորը, տանձը, խաղողը, մորին և ելակը»,- ասվում է փաստաթղթում: Նաև վերացվում է այն կազմակերպությունների կողմից որոշակի աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման արգելքը, որոնք գտնվում են Թուրքիայի իրավասության ներքո կամ վերահսկվում են Թուրքիայի քաղաքացիների և կազմակերպությունների կողմից: Խոսքը վերաբերում Է շինարարությանը, տուրիստական գործակալությունների և հյուրանոցների գործունեությանը, փայտամշակմանը և այլ բաների: Թուրքիայի ընկերություններին թույլատրվում է ծառայություններ մատուցել պետական և մունիցիպալ կարիքների ապահովման համար: Մետաքսյա Շալունց

դիտվել է 79 անգամ
Լրահոս
Վերաքննիչ դատարանի որոշումը էս ճնշումների պայմաններում խիզախ որոշում է. Արա Զոհրաբյան (video) Ավտովթար՝ երթուղայինի մասնակցությամբ․ կա տուժած Կանդազին տնային կալանքը տրվեց (video) Ավետիքը, Բագրատ Սրբազանը և մնացած ձերբակալվածները պայքարում են ազգային պետության պահպանման, հող չհանձնելու համար․ Գեղամյան Եթե Վեհափառը կալանավորվի, ապա դրա գինը կվճարի ողջ հայ ժողովուրդը. Միքայել Սրբազանի առաջին խոսքերը (video) Հայ մարդու արյուն-քրտինքով մշակած ու վաստակած բերքը փչանում է բեռնատարներում․ Գոհար Ղումաշյան ՇՏԱՊ․ Միքայել Սրբազանի տնային կալանքը վերացվեց (video) Բելառուսն անջատել է վերահեռարձակման կայանները, որոնցով ՌԴ-ն համակարգել է Ուկրաինայի դեմ ԱԹՍ-ների հարվածները. Զելենսկի Չեմ հավատում ադրբեջանցիների գալուն, Ալենը երդվել է․ Սեյրան Չիլինգարյանը հեգնեց (video) Դատախազը միջնորդեց 3 ամսով երկարացնել Կանդազի կալանքը (video) Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի «Հենց ադրբեջանական առաջին ավտոբուսը մտավ Հայաստան, Փաշինյանը փախչելու է, կամ…»․ Էդիկ Անդրեասյան (video) Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո Փաշինյանի վրա ծանր է նստելու ԵԱՏՄ նիստին մասնակցելը․ ինչ է սպասվում (video) «Վրեքներովդ անցնելու են, չեք հասցնելու օֆ էլ անեք, դուք չգիտեք՝ ինչ է սպասվում». Սեյրան Չիլինգարյան (video) «Հրեշ Պուտինի» գաղափարը ներարկել են իրենց պես պրիմիտիվ ուղեղներ․ Հակոբ Բադալյան Սեդա Սաֆարյանը չի՛ կարող մասնակցել վաղվա նիստին. Արամ Վարդևանյան (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկո՛լ, ստո՛պ․․․ սովածների բունտ է հասունանում»․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) Երևանում հունիսի 25-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Եթե մեր երկիրը ղեկավարեր պետական շահի մասին տարրական գիտելիք ունեցող անձ,ապա Ալիևն իրեն զուսպ կպահեր Արամ Վարդևանյանը խայտառակ փաստեր բերեց գաղտնալսումների վերաբերյալ (video) Իսրայելական բանակը դուրս է եկել Լիբանանի հարավում գտնվող անվտանգության գոտուց. Reuters Միքայել Սրբազանի կարևոր խոսքը դատարանում (video) Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ հրդեհ է բռնկվել Երևան-Սևան ավտոճանապարհին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am