«Սպասիր ինձ Սաքունց, ես քեզ սպանելու եմ…». իրավապաշտպան Արթուր Սաքունցին սպառնում են
«Սաքունց, ես քեզ սպանելու եմ…… քո նման Վահանմարտիրոսյանների գլուխը կտրել է պետք: Ամեն վայրկյան սպասիր ինձ: Ես հետևից կրակողներից չեմ: Կրակելու եմ դեմից՝ 2-3 մետրից, 9 մմ տրամաչափի փամփուշտով. Սպասիր ինձ Սաքունց»: Օրեր առաջ ֆեյսբուքում իրավապաշտպանին սպառնացել է ֆեյսբուքյան օգտատեր Աշոտ Ավանեսյանը: Նա այս գրատումը թողել է Սաքունցի հրապարակման տակ: Հիշեցնենք, Արթուր Սաքունցը գրել էր. «Ես մի բան չեմ հասկանում, ուրեմն օրը ցերեկով առնվազն տասը մարդ եք սպանել, ապօրինաբար բանտարկել եք տարիներով, զրկել եք ունեցվածքից, տնից տեղից, հարյուր հազարավորները թողել գնացել են պետությունից, ընկել են չոլերը՝ փախչելով Ձեր անպատիժ անարդարություններից, դեռ համարձակվում եք Ձեր մանկլավիկների միջոցով Ձեր հակամարդկային քաղաքականության, իշխանության դեմ դուրս եկածների հասցեին էլ հաչա՞ք… Լրիվ եք խելքներդ թռցրել, թե մտածում եք, եթե ժողովուրդը համբերատար դեռ տանում է, այդպես էլ մնալու է, Դուք էլ Ձեր համար շարունակելու եք թալանել ու լափե՞լ․․․ : Ձեր մանկլավիկ թղթակից, չգիտեմ ինչ սպասարկող բլոգեր է, խորհրդական է, փողով ստատուս գրող է, ինչ զահրումար է, հավաքեք, ու ասեք ձայնները կտրեն․․․ Թե՞ Ձեր համարձակությունը չի հերիքում, իրենց եք քսի տալիս հանրային դաշտ․․․․: Կոռեկտության սահմաններն անցածները կոռեկտության կոչ են անում, խելքի աշեցեք․․․․»: Սաքունցին սպառնացող քաղաքացին ֆեյսբուքում գրացված է որպես «Զբաղվածության պետական գործակալություն» աշխատակից, եւ աշխատում է «Հարավկովկասյան երկաթուղիներում»:
