Ձերբակալություններ Թուրքիայում
Թուրքական Haberler-ի փոխանցմամբ, Թուրքիայում գյուլենականների դեմ տարվող հետաքննության շրջանակում նոր ձերբակալություններ են տեղի ունեցել պետական գերատեսչություններում.ձերբակալվել են Թուրքիայի տրանսպորտի, ծովագնացության և կապի, ինչպես նաև ազգային կրթության նախարարությունների աշխատակիցները: Անկարայի հանրապետական դատախազությունը նախարարություններում աշխատող 47 անձի ձերբակալելու մասին որոշում է ընդունել: Նշվում է, որ նրանք ByLock հավելվածի օգտատերեր են: Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը վերծանել էր ByLock հավելվածը, որի օգնությամբ ենթադրվում է, որ գյուլենական շարժման անդամները շփվել են միմյանց հետ: Ըստ թուրքական հետախուզական ծառայության տվյալների` ծրագրի միջոցով հաստատվել է Գյուլենի ավելի քան 53 հազար կողմնակցի ինքնություն:
