Թագավորական ընտանիքի անդամների համար Կատարն ահաբեկիչներին 1 մլրդ դոլար փրկագին է վճարել
Financial Times-ը՝ հղում անելով Կատարի կառավարության և զինվորական հրամանատարության՝ իրավիճակին մոտ աղբյուրներին հայտնում է,որ Կատարի իշխանություններն ապրիլին ահաբեկչական խմբավորումների գրոհայիններին մոտ 1 մլրդ դոլար են վճարել՝ Իրաքում թագավորական ընտանիքի անդամներին գերությունից ազատելու համար։ Փրկագնի օգնությամբ կատարցիները ցանկացել են ազատել թագավորական ընտանիքի 26 անդամի, ովքեր Իրաքի հարավ էին ուղևորվել բազեի որսի և պատանդ ընկել ահաբեկիչներին։ Բացի այդ, միջոցներ են ուղղվել 50 մարդկանց ազատ արձակմանը, ովքեր գերի էին ընկել գրոհայիններին Սիրիայում։
