Hillary Clinton email reveals she knew of Saudi & Qatar government funding for ISIL (ISIS) by August 2014 https://wikileaks.org/podesta-emails/emailid/55380#efmA_RBEL …
Քլինթոնը տեղյակ է եղել Կատարի և Սաուդյան Արաբիայի կողմից ահաբեկիչներին աջակցելու մասին. WikiLeaks
WikiLeaks-ի կողմից հրապարակված՝ Քլինթոնի էլեկտրոնային նամակներում ասված է,որ ԱՄՆ նախկին պետքարտուղար և նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնն իմացել է այն մասին, որ Կատարն ու Սաուդյան Արաբիան ֆինանսական աջակցություն են ցուցաբերում Սիրիայում և Իրաքում ահաբեկիչներին։ 2014 թվականի օգոստոսի 17-ին թվագրվող Քլինթոնի նամակում, որը հասցեագրված է եղել իր նախընտրական շտաբի ղեկավար Ջոն Պոդեստային, պատմվում է Սիրիայում և Իրաքում իրավիճակի և այնտեղ գործող ԴԱԻՇ խմբավորման դեմ պայքարի տարբերակների մասին։ Նամակագրությունում հիշատակվում է ԴԱԻՇ-ին դիմակայելու համար քրդական կազմավորումների մարտիկներին ու Սիրիայի ազատ բանակին ներգրավելու հնարավորությունը։ «Մինչդեռ այդ ռազմական և կիսառազմական օպերացիան առաջ է ընթանում, մեզ անհրաժեշտ է կիրառել մեր դիվանագիտական և ավանդական հետախուզական ակտիվները՝ ճնշում գործադրելու Կատարի և Սաուդյան Արաբիայի կառավարությունների վրա, որոնք ընդհատակյա ֆինանսական աջակցություն են ցուցաբերում ԴԱԻՇ-ին և տարածաշրջանում այլ արմատական սուննի խմբավորումներին»,-ասվում է նամակում։


