Նիկոլը հակացուցված է բանակին․ նա պետք է գնա, որովհետև բանակը մնալու է, իսկ Արայիկը դեռ կհիշի Օնիկի ապտակը

Հայաստանում ներքաղաքական գործընթացները զարգանում են գլխապտույտ արագությամբ և հասել են մի փուլի, երբ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն անխուսափելի է։
Զինված ուժերի գլխավոր շտաբն իր ողջ կազմով՝ սկսած ԳՇ պետ Օնիկ Գասպարյանից, մինչև նրա տեղակալ Տիրան Խաչատրյան, բանակային բոլոր 5 կորպուսների հրամանատարներ և զինված ուժերի հրամկազմի մնացած ղեկավարները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Սրան ի Պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Գլխավոր շտաբի հայտարարությունը համարում է ռազմական հեղաշրջման փորձ և հրավիրում է հանրահավաք՝ Հանրապետության հրապարակում, իմանալով որ այդ նույն ընթացքում ընդդիմությունն էլ հանրահավաք է անցկացնում Ազատության հրապարակում։
Փաշինյանը հայտարարել է, որ ինքը որոշել է ազատել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին, որին, ի դեպ, ինքն է շնորհել գեներալ-լեյտենանտի կոչում և նշանակել ԳՇ պետ, որին նաև, ինչպես անձամբ է ասել, անմնացորդ վստահել է պատերազմի 44 օրերին, սակայն այժմ գտնում է, որ իր վստահությունն արդարացված չի եղել։
Գնդակն այժմ նախագահ Արմեն Սարգսյանի դաշտում է, որը կարող է վարչապետի ներկայացրած՝ Օնիկ Գասպարյանի ազատման միջնորդությունը ընդունել կամ մերժել՝ առարկումներով, այդ թվում նաև հարցը ներկայացնելով ՍԴ քննարկմանը։ Նիկոլ Փաշինյանն հայտարարել է, որ ինքը պահանջում է, որ նախագահն ընդունի ԳՇ պետին ազատելու իր միջնորդությունը կամ էլ ԳՇ պետն անձամբ գրի ազատման դիմում։

ՀՀ նախագահի աշխատակազմն արդեն հայտարարություն է տարածել, որ ռազմական դրության իրավիճակում, առկա ճգնաժամի պայմաններում, զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատումը հերթական կադրային փոփոխություն չէ՝ հաշվի առնելով, որ ՀՀ Սահմանադրության համաձայն, Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը:
<<Ստեղծված իրավիճակում որևէ մեկը որևէ ձևով չպետք է փորձի նախագահին ներքաշել քաղաքական գործընթացների մեջ: Անթույլատրելի է նախագահի նկատմամբ ճնշման որևէ փորձ>>,- նշվում է նախագահականի հաղորդագրության մեջ՝ հիշեցնելով, որ սահմանադրության համաձայն եռօրյա ժամկետ է սահմանում ԳՇ պետի ազատումը հաստատելու կամ մերժելու համար: Արմեն Սարգսյանն այս կերպ հասկացնում է, որ Փաշինյանն անցել է քաղաքական շանտաժի, ինչին ինքը դիմադրում է ։
Խնդիրն այստեղ իրապես չի կարող դիտարկվել բացառապես Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության տիրույթում, որովհետև Գլխավոր շտաբի ողջ հրևամկազմն է պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Հետևաբար, Փաշինյանը, անգամ շատ մեծ ցանկության դեպքում, չի կարող Օնիկ Գասպարյանից հետո պաշտոնանկ անել բանակի հրամանատարներին՝ գլխատելով առանց այդ էլ թուլացած բանակը և այդ կերպ վերջնականապես բացելով երկրի դռները թշնամու առջև։
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող գենշտաբում այն մարդիկ են, որոնք ուղղակի պատասխանատվություն են գրում երկրի անվտանգության համար, մարդիկ են, որոնց մեծ մասին պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հերոսի կոչումներ է տվել։ Փաշինյանը պետք է վերջապես կողմնորոշվի՝ այս մարդիկ ազգային հերոսնե՞ր են, թե՞ դավաճաններ։ Եթե դավաճան են, ինչո՞ւ էր նրանց ազգային հերս հռչակում, եթե հերոս են՝ ինչո՞ւ է նրանց ազատում․ մենակ նրա համար, որ ինքը մնա վարչապե՞տ։ Կամ ի՞նչ է նշանակում հայտարարել, թե <<հիմա հասկանում եմ, որ շատ դրվագներում ճիշտ չեմ վարվել, որ հարյուր տոկոսով վստահել եմ Օնիկ Գասպարյանին>>։ Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա, որ պետության կառավարումը մանկապարտեզի խաղ չէ։ Եթե իր չարդարացված վստահության հետևանքով մենք պարտվել ենք՝ տալով զոհեր, ուրեմն ինքը ոչ միայն պետք է հրաժարական տա, այլ նաև պատասխանատվության ենթարկվի։ Նիկոլ Փաշինյանը վաղ թե ուշ ստիպված է լինելու կանգնել դատարանի առաջ և պատասխան տալ պատերազմը օր առաջ չկանգնեցնելու համար, պարտավոր է բացատրություն տալ, թե ինչու է արգելել բանակին՝ օգտագործել Իսկանդերը՝ ընդդեմ թշնամու։
Ուշ երեկոյան լուրեր տարածվեցին, թե ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը կտրուկ մերժել է հրաժարական տալու պահանջը՝ ասելով. «բանակի պահանջները անբեկանելի են»: Գեներալներն էլ ազդանշան են ուղարկել Փաշինյանին, որ եթե Օնիկ Գասպարյանի դեմ ճնշումները շարունակվեն, իրավիճակը ավելի է լարվելու։ Ըստ համացանցում տարածված լուրերի՝ մինչ այդ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի աշխատասենյակում են եղել և պահանջել, որ նա հրաժարական տա։ ARMINSIDER տելեգրամյան ալիքի տեղեկություններով Արայիկ Հարությունյանը փորձել է ճնշում բանեցնել Օնիկ Գասպարյանի վրա, ինչի ի պատասխան ապտակ է ստացել գեներալի կողմից: Արայիկ Հարությունյանը ապտակ ստանալուց հետո շատ արագ դուրս է եկել սենյակից: ԳՇ-ում նկատել են, որ Արայիկ Հարությունյանը լացելով է դուրս եկել։
Ավելի ուշ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակը պաարզաբանում է տարածեց՝ նշելով․ «ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումների մասին այն տեղեկատվությունը, թե իբր նա ՀՀ Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանից «պահանջում» է հրաժարական տալ, իրականությանն ընդհանրապես չի համապատասխանում։
Ինչ վերաբերում է տվյալ հանդիպման ձևաչափին, ապա դրան մասնակցել է ոչ միայն ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, այլ նաև ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը և մեկ այլ պաշտոնատար անձ»:
Ըստ ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանի՝ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել և՛ Նիկոլ Փաշինյանի, և՛ Օնիկ Գասպարյանի հետ, նրանց հետ քննարկել է առկա իրավիճակն ու լուծման ուղիները։ Սակայն Օնիկ Գասպարյանի հետ հանդիպման ժամանակ ընդհանրապես չի քննարկվել հրաժարականի հարցը։
«Արայիկ Հարությունյանը շարունակում է չեզոքություն պահպանել ՀՀ ներքաղաքական զարգացումների նկատմամբ, քանի որ նա ստանձնել է միջնորդական առաքելություն իրականացնել ճգնաժամի հաղթահարման համար»։

Փաստացի ԺԷԿ-ի պետի կարգավիճակում հայտնված և Արցախի կորստյանը մեծագույն նպաստ բերած Արայիկ Հարությունյանն այժմ էլ միջնորդ է դարձել՝ Նիկոլի աթոռը պահելու համար։ Հետաքրքիր է՝ իսկ Արայիկ Հարությունյանը ի՞նչ է հորդորել կամ առաջարկել Նիկոլ Փաշինյանին․ շարունակել մնա՞լ և Հայաստանը տանել քաղաքացիական պատերազմի ճանապարհով, թե՞ հեռանալ՝ գոհանալով արդեն թափված շուրջ 5000 տղաների արյամբ։
Գլխավոր շտաբը ՀՀ բնակչության և տարածքի անվտանգության միակ երաշխավորն է և լավագույնս է տիրապետում, թե ում գործունեությունն է սպառնում ՀՀ պետականությանն ու անվտանգությանը։ Գլխավոր շտաբը կարող էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը բարձրացնել պատերազմից անմիջապես հետո, սակայն լռել է՝ թերևս հաշվի առնելով ճգնաժամն ու նաև ինչ-ինչ այլ հանգամանքներ, որոնց մասին, հնարավոր է, մենք լիովին տեղեկացված չենք։ Բայց այսօր, եթե զինուժը դնում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը, նշանակում է հանդուրժելու տեղ այլևս չկա և Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, որովհետև հակառակը չի կարող լինել․բանակը չի կարող հեռանալ ժողովրդից ու պետությունից։ Իսկ Փաշինյանի ներկայությունը հակացուցված է և՛ բանակին և՛ պետությանը։


Հայկ Դավթյան

դիտվել է 10711 անգամ
Լրահոս
Դատարանի շենքից դուրս եկած Ամենայն Հայոց կաթողիկոսին դիմավորեցին «Վեհափառ» բացականչություններով Վեհափառ հայրապետը մեղադրվում է իր կանոնական լիազորություններն իրականացնելու համար. Արա Զոհրաբյան Ռուսաստանն այլևս կանգ չի առնի․ Փաշինյանն այնպես է ասում՝ իբր մատ է թափ տվել Պուտինի վրա․ Այվազյան (video) Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիuտանը մտադիր են ռազմական դաշինք ստեղծել. TRT Haber Դատարանից ոչ մի ակնկալիք չունեմ. Տիրան եպիկոպոս Պետրոսյան Վեհափառ Հայրապետը դուրս եկավ դատարանից ու օրհնում է հավատավոր ժողովրդին (video) Սարսափելի է հնչում այս նախադասությունը, որ ասում եմ․․․ Արամ Վարդևանյան (video) Հայ ժողովուրդն է ընտրում Հայոց Հայրապետին և հեռացնելու ընթացակարգ չկա, չի էլ կարող աշխարհիկ մարդը. Նարեկ Կարապետյան ՇՏԱՊ․ Դատավորը ինքնաբացարկ հայտնեց, հրաժարվեց մաս կազմել ամոթալի պրոցեսին. Վեհափառի պաշտպան (video) «Երկար կյանք տուր Հայրապետին, երկար օրեր՝ Հայոց Հոր». քաղաքացիները դատարանի բակում երգեցին Այսօր դատարանում, մեղադրյալի կարգավիճակով Ամենայն Հայոց կաթողիկոսն է, ամո՛թ մեր ժողովրդին. Մեսրոպ Մանուկյան Ոնց որ «սերիական մանյակ» լինեք, սա ի՞նչ բարդույթ է, հանգիստ թողեք Հայ եկեղեցուն. Արման Աբովյան (video) Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը կանցկացվի դռնփակ ԵԱՏՄ որոշ գործընկերներ հրահրել են այս գործընթացը․ Փաշինյանը՝ ԵՄ-ի հետ մերձեցման մասին «Տականքնե՛ր, ձեր դեմ պայքարը շարունակելու ենք․․․ ձեզանից չե՛նք վախենում»․ Համբիկ Սասունյան (video) Թրամփը խստացնում է ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիություն ստանալու կանոնները Եկեղեցին միակ տեղն է, ուր ՔՊ-ի ձեռքերը չեն հասել, չեն էլ հասնելու. Սևակ Խաչատրյան (video) Իրանը չի տրվի ճնշման․ Մոհամադ Բաղեր Սա ամբողջ աշխարհով մեկ խայտառակ լինելու օր է. Նիկողայոս Հովհաննիսյան (video) Վեհափառ Հայրապետի օրհնությամբ միասնական աղոթք հնչեց դատարանի բակում (video) «Երկար կյանք տուր Հայրապետին, երկար օրեր Հայոց Հոր». դատարանի բակում երգում են քաղաքացիները (video) Գարեգին Երկրորդը եկել է Էջմիածնի դատարանի շենք Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ երկրի վրա. The Wall Street Journal Եկեղեցու սպասավորին թիրախավորելն ու էժանագին պիտակավորումները մարդու բարոյական սնանկության մասին են․ քահանա Հայաստանում էբոլայի ներթափանցման վտանգի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am