5191 դիմորդ «Հայոց լեզու և գրականություն» առարկայի միասնական քննություն հանձնեց
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արա Իսպիրյանը ասաց,որ «Հայոց լեզու և գրականություն» առարկայի միասնական քննությանը հայտագրվել են 5191 դիմորդ։ «Հայաստանում կան 5191 դիմորդ, ովքեր այսօր հանձնում էին «Հայոց լեզու և գրականություն» առարկայից քննություն 29 քննական կենտրոններում։ 5 կենտրոն էլ կան Արցախի հանրապետությունում։ Բոլոր կենտրոններում արդեն իսկ քննությունները մեկնարկել են, որևէ խնդիր չկա՝ կապված դրանց ընթացքի հետ։ Ծնողները բոլոր քննակենտրոններում առկա տեսախցիկների միջոցով կարող են հետևել իրենց երեխաներին»,- նշեց Իսպիրյանը։ Քննությանը անհարգելի բացակայող կամ վերահանձնել ցանկացող դիմորդները հունիսի 24-30-ն ընկած ժամանակահատվածում կարող են ներկայանալ ԳԹԿ, նորից դիմում-հայտ լրացնել։ Նրանք հուլիսի 2-8-ը կկարողանան վերահանձնել իրենց ցանկացած առարկան։
