Դիմորդների թիվը հաջորդ տարի ավելի է նվազելու
Այս տարի հանրապետությունում դիմորդների թիվը նվազել է 15 հազարով՝ կազմելով 12 հազար դիմորդ, լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը «Հայոց լեզու և գրականություն» առարկայի միասնական քննության մեկնարկից հետո: 2018թ.-ին ավելի քիչ դիմորդներ են սպասվում եւ ամեն ինչ պետք է արվի, որ բարձրագույն ուսումնական հաստատություններն ուսման վարձերը չբարձրացնեն, ասաց Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը: «Համալսարանների համար առաջիկա երկու տարիներին դժվար է լինելու, բայց դրանից հետո թվաքանակը հասնելու է մինչեւ 35 հազարի: Այժմ մենք ամեն ինչ պետք է անենք, որ ուսման վարձերի բարձրացում չլինի, հիմիկվանից գումար են տնտեսում, որ խնդրի առաջ չկանգնեն, մենք էլ ինչով կարող ենք, պետք է օգնենք նրանց»,- ասաց Լեւոն Մկրտչյանը:
