Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին քանդելու լուրերը կեղծ են
Թուրքիայում Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու քանդման մասին տարածվող լուրերը կեղծ են :Այս մասին հայտնում են հիմնադրամից Armenian Weekly-ի աղբյուրները:
Հունիսի 4-ին Նիդեռլանդներից հրապարակվող ANF News-ը լուր տարածեց, թե պատմական եկեղեցին քանդվելու է Դիարբեքիրի Սուր շրջանի Ալիփաշա և Լալեբեյ շրջաններում պետության որոշմամբ մի քանի շենքերի քանդման ծրագրի շրջանակներում:
Մայիսին տեղեկություն էր տարածվել, որ թուրքական իշխանությունների հրամանով բուլդոզերներ են մոտեցվել Դիարբեքիրի հայտնի Քիլեսե հրապարակին, և նույնիսկ հրմշտոց է եղել ոստիկանների և շենքերի քանդման դեմ բողոքողների միջև:

