Հայաստանի կործանարար-ուզուրպատոր Նիկոլ Փաշինյանը փետրվարի 23-ին յուրովի շնորհավորեց Վլադիմիր Պուտինին

Այն, որ Հայաստանի կործանարար-ուզուրպատոր նիկոլ փաշինյանը փետրվարի 23-ին յուրովի շնորհավորեց Ռուսաստանի նախագահ և Արցախի, Հայաստանի անվտանգության ներկայիս երաշխավոր Վլադիմիր Պուտինին՝ ՌԴ-ում պետականորեն նշվող «Հայրենիքի պաշտպանի օրվա» առթիվ, շատերը հասցրեցին արձանագրել և գնահատել:

Գիտեք, նիկոլ փաշինն, ըստ էության հայտարարեց, որ ռուսական արտադրության օպերատիվ-տակտիկական «Իսկանդեր» հրթիռային համալիրը «բռակ», այն է՝ անորակ, անպետք բան է, ընդամենը 10 տոկոսով է պայթում: Թե ո՞րն է այդ կարգի հրթիռի «10 տոկոսով պայթելը», կներեք, բացարձակապես անհասկանալի է: Միակ տրամաբանական (մաթեմատիկական) տարբերակն այն է, որ արձակվել է 10 հրթիռ, բայց դրանցից 1-ն է հասել թիրախին և պայթել: Չնայած, որքան հայտնի է, այս «տարօրինակ պատերազմում» «Իսկանդերի» այդքան հրթիռ չի կիրառվել:

Բայց նիկոլ փաշինի ասածի բուն նպատակը, կարծում ենք, Ռուսաստանի հետ առանց այս էլ իր գերփչացրած հարաբերությունների տակ, ինչպես ռուսերեն են ասում՝ «խոզ դնելն» էր («подложить свинью»), հայերեն ասած՝ «սրիկայություն, վատություն անելը»:

Մեծ հաշվով, դա նիկոլ փաշինի հերթական, բայց ոչ վերջին անպատասխանատու և ստահոդ հայտարարությունն էր, որը խոսակցականով բնորոշվում է «բըլթոց»:

Ասենք, ադրբեջանաթուրքական քարոզչական շահերն սպասարկող կայքի կարկառուն ներկայացուցչին և, իր հերթին՝ փաստերը խեղաթյուրող մեկնաբանին նիկոլ փաշինի տված հարցազրույցը ծայրեծայր մի մե՜ծ «բըլթոց» է:

Փաստերով դիտարկենք ևս մեկ-երկու առանձին դրվագ:

նիկոլ փաշինը հայտարարեց, թե իրենք ո՛չ անհատապես, ո՛չ խմբակային փող չեն ունեցել, առավել ևս՝ իրենց քաղաքական պայքարի մեջ փող չեն գործածել: Մի խոսքով, նիկոլ փաշինը գրեթե երդվում է, որ թե՛ ինքը, թե՛ իր տիկինը, թե՛ «իր քայլը», թե՛ իր «քայլակիցները» փող չեն ունեցել, ո՛չ առանձին-առանձին, ո՛չ էլ, որպես «Հայկական ժամանակ», որպես ՔՊ, որպես «իմ քայլ»...

Դե, օրինակ, 2008-ի փետրվար-մարտին պիցցաները (այո, այո, իրականում ու բառացիորեն հենց նիկոլն է ժամանակին եղել «պիցցայակեր») ցուցարարների համար աթս-ներով էին ապահովվում, իսկ խոշոր սեփականատեր Խաչատուր Սուքիասյանը բացարձակապես ոչ մի, այսինքն՝ «վաաափշե» կապ չի ունեցել ո՛չ այդ պիցցաների, ո՛չ էլ հետագայում կամ հիմա՝ նիկոլ փաշինի ու նրա «թավշյա» ռեժիմի հետ: Բայց չշեղվենք:

Ընդունեցինք բուն երեկվա «բըլթոցը»՝ նիկոլ փաշինն ու նրա «քայլաթիմը» անհատապես փող չեն ունեցել և խմբակային էլ քյասիբ-ցնցոտիավորներ են...

ՓՈՂ ՉԵՆ ՈՒՆԵՑԵ՞Լ:

Դե հիմա ես չեմ, դուք եք, բացատրեք, թե նոր-նոր իշխանության եկած, հազիվ մի 5 ամսվա կիսապաշտոնավոր, թարմ ու «թավշյա» այդ «խմբակային քյասիբներին» որտեղի՞ց 5-ական միլիոն դրամ, որ ըստ օրինական արձանագրված փաստերի, դրանք մուծել են «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հիմնադրամին:

Որտեղի՞ց 5 միլիոն վարկով փոշեծծիչ, թե լվացքի մեքենա գնող Արարատ «օմեգա» Միրզոյանին, որտեղի՞ց 5 միլիոն տասնամյակներ շարունակ «Լֆիկ Սամո» (իր բառերն են) քլնգող Հայկ Գևորգյանին, որտեղի՞ց 5 միլիոն անբիծ հեղափոխական Դավիթ Սանասարյանին, որտեղի՞ց 5 միլիոն «ժողովուրդ» խաղացող Վահագն Թևոսյանին, Լենա Նազարյանին, որտեղի՞ց 4,8 միլիոն Ալեն Սիմոնյանին կամ բյուրեղյա ու անբիծ Անդրանիկ Քոչարյանին, որտեղի՞ց 3,9 միլիոն Տիգրան Ավինյանին: Համեմատաբար մանրամասն ցանկը, գումարներով հանդերձ, այս հղումով։

Լավ, այս «խմբակային ու անհատական փողազուրկներին» որտեղի՞ց այսքան ՓՈՂ, այն որ չունեին:

Խմբակային քյասիբության մասին: նիկոլի: Ու շատ ավելի լուրջ: Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հրապարակավ հայտարարեց, որ տրվելով նիկոլ փաշինի շանտաժին (Հայկ Գևորգյանի միջնորդությամբ), տարիներ առաջ ու բավականին երկար ժամանակ, բավականին խոշոր գումարի չափով ֆինանսավորել է նիկոլ փաշինի ընտանեկան «Հայկական ժամանակ» թերթը՝ իր կապերի միջոցով ապահովելով տվյալ թերթոնի տպաքանակի «անվերադարձ գնում» մամուլի տարածման մասնագիտացված տնտեսավարողի կողմից: Ի դեպ, չենք մտաբերում, որ «կոռուպցիայի դեմ պայքարող» փաշինյանական ռեժիմի պայմաններում այդ հայտարարության մեջ նշված տվյալների հիման վրա հարուցված լինի քրեական գործ, մինչդեռ, նշվածում առնվազն շորթման հատկանիշ առկա է:

Եվ վերջապես, այս «խմբակային քյասիբները» որտեղի՞ց են այդքան պարգևավճար մսխում «քայլակիցների» վրա, որտեղի՞ց են տասնյակ հազարավոր դոլարներ ծախսում նիկոլի կնոջ սանրվածքի ու դիմահարդարման վրա: «Խմբակային փող չունեն», բայց ճոխ ընտրարշավներ են անում, ալիևի առաջարկած 5 միլիարդ դավաճանափողի հարցն էլ՝ դեռ «օդում կախված»: Ավելին, քան «օդում կախված». կա արձանագրված հրապարակային հայտարարություն (փաստ), որ ադրբեջանական կողմը, նիկոլի հետ նախնական համաձայնությամբ տեղի ունեցած հանդիպմանը, ԱԱԾ տնօրեն Վանեցյանի միջոցով, իսկապես փոխանցվել է նման առաջարկություն նիկոլ փաշինին: Թող քննությունը պարզի, թե ի՛նչ եղավ հետո:

Վերջինիս հարցազրուցային ևս մեկ էական «բըլթոցի» մասին: Հնարավորինս հակիրճ: նիկոլ փաշինը հայտարարեց, թե զինված ուժերին, բանակին ինքը այս երեք տարվա մեջ ձեռք չի տվել, պահպանողական է եղել այդ հարցում, անգամ պաշտպանության նախարար է նշանակել նախին առաջին փոխնախարարին, բլա-բլա-բլա...

Սա ասում է մեկը, ում կառավերչության այս ոչ լրիվ 3 տարվա ընթացքում փոխվել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի 3 պետ, փոխվել է Արցախի ՊԲ 3 հրամանատար (ԼՂՀ պաշտպանության նախարար), փոխվել է ՀՀ 3 ոստիկանապետ, փոխվել է ԱԱԾ 5 (!!!) տնօրեն: Դեռ չենք խոսում կոնկրետ պաշտպանական ուղղություններում հրամկազմի հաճախակի փոփոխությունների, կառուցվածքային և բովանդակային այլ վայրիվերումների մասին:

Միով բանիվ՝ «խմբակային քյասիբների» աղքատագլուխը շարունակում է «բըլթացնել» և շարունակում է Հայաստանի վերջնական կործանման իր ստանձնած «թյուրքական գիծը»:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 688 անգամ
Լրահոս
Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար․ «Ժողովուրդ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» ԱԺ աշխատակազմը հրաժարվում է վճարել ընկերությանը՝ կատարված աշխատանքի համար․ «Ժողովուրդ» Իջևանում հույսը Դաշնակցությունն է․ «Հրապարակ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա. «Հրապարակ» Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ» Մարզերում նոր «օպերացիաներ» են սպասվում․ իրավապահները պատրաստվում են ընտրական թեժ շրջանին․ «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք է կուտակել դատավոր Իվան Բաղմանյանը 2021-2025 թվականներին․ «Ժողովուրդ» Յուրաքանչյուր հերթական զիջումից առաջ ոչ թե երախտագիտության կեցվածք, այլ ծայրահեղ ցինիզմ Պետության հաշվին հերթական պայմանագրերն են կնքվել՝ առանց մրցույթի․ «Փաստինֆո» Բա մինչ այդ ո՞վ էր վերահսկում։ Ո՞վ է պատասխանատու, որ վերահսկողությունը ժամանակին չի իրականացվել Ռուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրել Այս դեպքը ոչ այլ ինչ է, քան Հայաստանում հանրային առողջապահության ոլորտի լիակատար ձախողում․ Լուսինե Յաղջյան Իսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի» Գեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներ Թանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու Ալիևը Ազատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ Դանիելյան Նախ հայաթափեցին Արցախը, հիմա ջնջում են հայկական հետքը Հարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ» Վեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունը Արման Բաբաջանյանի գույքի և եկամուտների օրինականությունն ուսումնասիրվո՞ւմ է դատախազությունում Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» միջազգային ցուցահանդեսը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հորդորը Թրամփի քայլերից հետո
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am