Իսկ լրագրողները նույնիսկ հարց չէին տալիս
«Ժողովուրդը» գրում է. «Երեւանի կենտրոնում գերակա շահ ճանաչված տարբեր թաղամասերի բնակիչները երեկ վաղ առավոտյան բողոքի ակցիա էին կազմակերպել Սերժ Սարգսյանի կեցավայրի մոտ՝ պահանջելով խնդրին լուծում տալ: Աշխատանքի մեկնելիս Սերժ Սարգսյանը կանգնեցրել է ավտոշարասյունը, իջել ու հանդիպել է մարդկանց, խոստացել, որ կհանձնարարի զբաղվել խնդրով: Այնուհետեւ տեսնելով, որ լրագրողները լուսաբանում են բողոքի ցույցը, Սերժ Սարգսյանը դժգոհել է. «Լրագրողներին դո՞ւք եք ձեր հետ բերել… Բա ինչո՞ւ են մեզ խանգարում»: Փաստորեն լրագրողների ներկայությունը նյարդայնացրել է Սերժ Սարգսյանին, նյարդայնացրել այն աստիճան, որ չկարողանալով զսպել իրեն՝ ցուցարարների խնդիրները լսելու փոխարեն դժգոհում է լրատվամիջոցների ներկայությունից: Ընդ որում, երեկ լրագրողները նույնիսկ հարց չեն հնչեցրել, այլ պարզապես նկարահանում էին այդ հանդիպումը, մինչդեռ Սերժ Սարգսյանը, նրանց տեսնելով, բորբոքվել է»: Կարդացեք թերթի այսօրվա համարում:
