Սեյրան Օհանյանը նորմալ հարաբերություն է պահում ներկայիս բարձրաս­տիճան բոլոր պաշտոնյաների հետ

«Հետընտրական շոկից հե­տո, կարծես թե, աստիճանա­բար ուշքի են գալիս խորհր­դարան չանցած ուժերը, որոնք խորհրդարանի ընտ­րությանը մասնակցում էին ընդդիմադիր դիրքերից: Այդ ուժերը, համենայնդեպս, սկսել են կամաց-կամաց ար­տահայտվել, թեև, իհարկե, ոչ բոլորը: Առայժմ առավելա­պես ակտիվ է նախկին ՕՐՕ դաշինքը, մասնավորապես դրան մաս կազմած Րաֆֆի Հովհաննիսյանը, թեև Սեյրան Օհանյանն էլ, կարծես թե, առիթը բաց չի թողնում հան­րությանը խոսք ասելու հա­մար, թեև այդպիսի առիթ­ներն առայժմ ոչ թե ավելի շատ քաղաքական են, այլ հիշատակի կամ տոն օրերի հետ կապված: Այդուհանդերձ, մամուլում տարբեր տեղեկություններ են հայտնվում Սեյրան Օհանյանի հետագա քաղաքական գոր­ծունեության մասին: Հատկան­շական էր այն, որ մի քանի շա­բաթ առաջ Սեյրան Օհանյանի Հայաստան վերադառնալու մասին արտահայտվել էր նրա կինը՝ Ռուզաննա Խաչատրյա­նը, որը նաև հայտարարել էր, որ Սեյրան Օհանյանը մարդկա­յին նորմալ հարաբերություն է պահում ներկայիս բարձրաս­տիճան բոլոր պաշտոնյաների հետ և նա ռազմաքաղաքական կարևոր պատասխա­նատվության կրող է եղել ու կլի­նի, հետևաբար Հայաստանից նեղանալու և հեռանալու մա­սին խոսք լինել չի կարող: Այդպիսով, Ռուզաննա Խա­չատրյանի այդ ակնարկում նշմարվում էր այն, որ խորհրդարանական ընտրություննե­րին կոշտ ընդդիմության դիր­քերից հանդես եկող պաշտպանության նախկին նախա­րարը հետագա քաղաքական գործունեությունը, եթե շարունակի, ապա ամենայն հավա­նականությամբ առավել զուսպ և չափավոր ընդդիմադիր նո­տաներով»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք Ժամանակ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Ես այսուհետ ևս կաջակցեմ հայերին արդարության համար պայքարում. ամերիկացի սենատոր Հպարտ եմ, որ ստորին պալատի խոսնակն էի, երբ Կոնգրեսը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Նենսի Փելոսի Պետք է ճանաչվի Հայոց ցեղասպանության՝ պատմական ճշմարտությունը․ Հունաստանի ՊՆ նախարար Վատիկանի գաղտնի արխիվից Մայր աթոռը լույս է ընծայել «Հայոց ցեղասպանություն» աշխատությունը Մակրոնը ԱՄՆ-ին անվանել է ոչ այնքան հուսալի դաշնակից Լիբանանի նախագահը հայտարարել է, որ ագրեսիան դադարեցնելու համար է բանակցություններ սկսել Բաքվի և Անկարայի որոշումները Նիկոլի ռեժիմի համար է, և ոչ երբեք հայ ժողովրդի․ Սաղաթելյան Առանց ինձ հետ համաձայնեցվելու էր դրվել, շփոթմամբ․ Հրաչյա Թաշչյանը` կաթողիկոսի վերաբերյալ հրապարակումը կայքից հեռացնելու մասին Ռոբերտ Քոչարյանը՝ կնոջ և թոռնիկի հետ, ծաղիկներ է խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Ճանաչի՛ր, ներողություն խնդրի՛ր և հատուցի՛ր. Թուրքիայի «Մարդու իրավունքների միության» կոչը Անթիլիասի Մայրավանքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Սուրբ Պատարագ է մատուցվել Ախալքալաքում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Էմմա Պողոսյանը` Ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն Եղեռնի զոհ դարձավ 1,5 միլիոն մարդ, միայն այն պատճառով, որ հայ էին․ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում․Ադամ Սահակյանի մայր Մենք հիշում ենք. Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղաuպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Արտակարգ դեպք Երևանում․ «Opel»-ը Հաղթանակ թաղամասի ջրանցքում է հայտնվել Հայոց ցեղասպանության տարելիցին Չեննայում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը նշվել է Փարիզի քաղաքապետարանում Ահազանգ Արցախի՝ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը ոչնչացնելու մասին Պատմական արդարության հանդեպ լռությունը, անհամարժեք դատապարտումը ծնում են նոր ողբերգություն․ Վեհափառ Ծիծեռնակաբերդ բարձրացող ճանապարհի առանձնահատկությունը․ հայացք դեպի Արևմտյան Հայաստան, Արարատ «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդես է կազմակերպվել Բաքվում Նիկոլական իշխանությունը փորձում է ջնջել Ցեղասպանության մասին ցանկացած հիշողություն․ Զուրաբյան Ի՞նչ կարևորություն ուներ Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am