Նիկոյան. ՀՀԿ-ի հաղթանակից հետո կառավարությունը նոր ծրագիր պետք է ներկայացնի
ԱԺ-ի ընտրություններից հետո մամուլը գրում է, որ ՀՀԿ-ի փոխնախագահ, վարչապետ Կարեն Կարապետյանը՝ 2018թ-ին նույն պաշտոնում մնալը հստակ չէ։
«Իրավունքը» ՀՀԿ պատգամավոր, ՀՀԿ ԳՄ-ի անդամ Սամվել Նիկոյանից հետաքրքրվել է՝տեղեկությունները հավաստի՞ են։ «Քաղաքական գործընթացներից հասկանում եմ՝ ՀՀԿ-ի և Կարեն Կարապետյանի համագործակցությունը միտված է ապագային», - ասել է Նիկոյանը։
«ՀՀԿ-ի հաղթանակից հետո, կարծում եմ, կառավարությունը նոր ծրագիր պետք է ներկայացնի, որի հիմքը նախորդ ծրագիրը պետք է լինի», - հավելել է պատգամավորը։
