Վարչապետը որոշել է Մոսկվայից «փակել տալ» Հայաստանի արևմտամետ ԶԼՄ-ները․ «Ժամանակ»
Ժամանակը գրում է. Վարչապետ Կարեն Կարապետյանը, չկարողանալով Հայաստանի ներսում ինքնուրույն, իր կապերով իրեն անհաճո մեդիայի հարցերը լուծել, որոշել է Մոսկվայի օգնությամբ լուծում տալ հարցին, մասնավորապես՝ քաղաքական որոշման տեսքով հասնել այն բանին, որ ռուսները Սերժ Սարգսյանին հանձնարարեն ցանկացած ճանապարհով փակել մի շարք լրատվամիջոցներ: Մեր տեղեկություններով՝ այդ ցանկում են www.1in.am «Առաջին լրատվականը», «Ժամանակ» օրաթերթը, lragir.am-ը եւ այլ անվերահսկելի լրատվամիջոցներ։
