Արարատի մարզպետը լուծարում է դպրոցը՝ նախկին վարչապետի կողմնակիցներից ազատվելու համար
«Փաստ» օրաթերթը գրում է. Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը փորձում է ամեն գնով ազատվել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմնակիցներից ու նրանց հարազատներից: «Փաստին» հասած տեղեկություններով՝ մարզպետը սկսել է առավել ուշադիր «վերահսկել» նախկին վարչապետի կողմնակիցների գործունեությունը մարզպետարանին ենթակա կառույցներում: Մասնավորապես՝ մեզ հասած տեղեկություններով, Արամայիս Գրիգորյանի ուշադրության կենտրոնում է թիվ 3 միջնակարգ դպրոցի տնօրեն Մարգուշ Միրզոյանը, ով Արարատի մարզպետարանի սոցապահովության բաժնի նախկին պետ Գեղամ Միրզոյանի քույրն է: Մարզպետ Արամայիս Գրիգորյանը նախ ստուգողներ է ուղարկել դպրոց, ապա համոզվելով, որ ամեն ինչ նորմալ է, այժմ էլ որոշել է լուծարել դպրոցը՝ իբր անբարեկարգ վիճակի պատճառով: Նշենք, որ թիվ 3 միջնակարգ դպրոցն այս պահին 400 աշակերտ ունի: Շարունակությունը` թերթի այսօրվա համարում
