Փաշինյանի «քաղաքական իմպոտենտ» իշխանությունը գնալու է. Էդուարդ Շարմազանով (video)
«Ոչ միայն «Հայրենիքի փրկության շարժմումը», այլև հայ ժողովուրդը պետք է չհանդուրժի հողատու, դավադիր իշխանության գոյությունը՝ ՀՀ-ում: Այս մարդկանց բազմությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ կեղծ, ֆեյքային, իշխանական պրոպագանդա է այն թեզը, որ հանրության մեջ չկա ըմբոստություն, հրաժարականի պահանջ, դրանք սուտ են: Նիկոլ Փաշինյանը մնացել է իր թիմակից 10-20 հոգու, մեկ էլ զոռով-շառով շահագրգռված մարդկանց, իրեն սատարողների հույսին: Կարծում եմ, որ պետք է ուժեղացնել ճնշումը և օրինական քաղաքական բոլոր գործիքակազմն օգտագործել՝ օր առաջ այս կործանարար իշխանությունից ազատվելու համար, և կլինի անձրև, արև թե ձյուն, դա կապ չունի, սա քաղաքական պայքար չէ: Այսօր արցախյան պայքարի 33-րդ տարեդարձն է, և մեր քաղաքացիներն այսօր ևս մեկ անգամ ապացուցելու են, որ Արցախյան շարժումը չի մարել, սա Արցախյան շարժում 2 է, և այն պետք է ավարտվի հայ ժողովրդի հաղթանակով»,-«Հայրենիքի փրկության շարժման» հրավիրած հանրահավաքին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
