Ռազմիկ Ամյանը վաղուց էր արժանի ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը. Արմեն Ամիրյան
Լրագողների հետ զրույցում ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշեց, որ երգիչ Ռազմիկ Ամյանը հրաշալի երգիչ է եւ վաղուց էր արժանի ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը, և ոչ կոռեկտ համարեց նրա կոչման մասին շահարկելը: Հարցին, թե որն է Ռազմիկ Ամյաինի վաստակը, նախարարը պատասխանեց. «Դուք չգիտե՞ք: Նա զարգացրել է կատարողական արվեստը։ Նա հրաշալի երգիչ է՝ լավ ձայնային տվյալներով։ Եթե այսօր երգիչներն ինչ-որ տեղ շեղվում են իրենց նախանշված ուղուց, պետք է կարողանանք ստեղծել այն դաշտը, որ էստրադայում, դասական երաժշտության բնագավառում, փոփում, ջազում մարդիկ, մնալով իրենց ոճի մեջ, կարողանան դրամ վաստակել»,- նշեց Ամիրյանը:
