«Լրագրողներին ինչո՞ւ եք հրավիրել, նրանք խանգարում են մեզ». Սերժ Սարգսյանը՝ Ֆիրդուսի բնակիչներին
Այսօր՝ հունիսի 5-ին, Ֆիրդուս թաղամասի նախկին բնակիչները Սերժ Սարգսյանի առանձնատան դիմաց էին: Բնակիչները երկրի ղեկավարից պահանջում էին բնակարանային փոխհատուցում։ Սերժ Սարգսյանը մոտեցավ բնակիչներին, ասաց, որ կհանձնարարի ուսումնասիրել նրանց դիմումները, ինչպես նաև բողոքեց լրագրողների առկայությունից. «Լրագրողներին դուք եք ձեր հետ բերել, – հարցրեց նա և բացասական պատասխան ստացավ: – Բա, ինչու՞ են մեզ խանգարում»:
Տեսանյութը՝ Ազատություն ռադիոյի
