Ո՞վ է Ալեքսիս Օհանյանը՝ Սերենա Ուիլյամսի երեխայի հայրը. The Sun
Տեխնոգործարարը և բեսթսելլերների հեղինակ Ալեքսիս Օհանյանն առաջին անգամ հայր է դառնալու մի քանի ամսից: Նրա երեխայի մայրը թենիսի լեգենդ Սերենա Ուիլյամսն է. զույգը մի քանի ամիս առաջ է հայտարարել, որ երեխայի է սպասում:Ալեքսիս Օհանյանը. տեխնոգործարար է և բեսթսելլերների հեղինակ ԱՄՆ-ից: Ծնվել է 1983-ին, Նյու Յորքի Բրուքլին շրջանում: Հայրն ամերիկահայ է, որի ընտանիքը փախել է Ցեղասպանությունից, մայրը՝ գերմանուհի է,- գրում է The Sun-ը: 2005-ին ավարտել է Վիջինիայի համալսարանը՝ սովորելով առևտուր և պատմություն: Եվ հենց 2005-ին ստեղծել է իր հայտնի սոցիալական ցանցը՝ Ռեդդիթը: Եվ սա 22 տարեկանում,շարունակել է պարբերականը: 15 ամիս հանդիպելուց հետո Ալեքսիս Օհանյանը և Սերենա Ուիլյամսը 2016-ի դեկտեմբերին հայտնեցին նշանադրության մասին՝ սոցիալական ցանցերի իրենց էջերում:
