Բինալի Յըլդըրըմը հրաժարվել է հանդիպել Զիգմար Գաբրիելի հետ
Թուրքական «Անադոլու» գործակալությունը հայտնում Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հրաժարվել է հանդիպել Անկարա այցելած Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելի հետ: Թեպետ Գերմանիայի արտգործնախարարի հետ հանդիպումը ներառված էր Յըլդըրըմի օրակարգում, սակայն վերջին պահին այն չեղյալ է համարվել՝ Թուրքիայի վարչապետի խիտ աշխատանքային գրաֆիկի պատճառով: Գաբրիելը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ՝ քննարկելու գերմանացի պատգամավորների այցը Ինջիրլիքի ռազմաբազա թույլ տալու հարցը: Հանդիպումը, սակայն, որևէ արդյունք չի տվել, քանի որ Չավուշօղլուն հայտարարել է, որ այս պահին այդ այցն անհնարին է:
