Նախարարը վնասում է առողջապահական համակարգը. Բաբկեն Պիպոյան
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը «Լրատվական» ռադիոյի եթերում՝ անդրադառնալով առողջապահության նախարարի առաջարկած հակածխախոտային պայքարին ասել է.
«Համակարգը պետք է հասկանա, որ առողջապահության նախարարը վնասում է առողջապահական համակարգը: Ծխելու դեմ պայքարի գաղափարը շատ լավն է, ոչ թե լավը: Բայց կարևոր է, թե ինչպես ենք պայքարում, ինչ գործիքակազմով: Դրական պրոցեսը այնքան վատ սկսել, որ հասարակությունը սրա դրական լինելու մասով խնդիր ունենա, շատ վատ բան է իրականում:
Ձևավորվում է անվստահության մթնոլորտ, որը հետ կոտրելը որևէ փաստարկով, հնարավոր է, չստացվի, որովհետև արդեն հակառակում համոզել են »,- նշել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ նախագահը:
«Առողջապահության նախարարի համապատասխան տեքստերից հետո շատերը հրապարակեցին սիգարետով լուսանկար, այսինքն՝ հակառակ ազդեցություն թողեց: Դա Հայաստանը չի նախատեսել, այլ ԵԱՏՄ պահանջ է: Այսինքն՝ վերագրել, թե մենք հորինեցինք, չկա նման բան»,-հայտարարել է Բաբկեն Պիպոյանը:
