Նիկո՛լ, քեզ շուն նվիրած Գախարիայից օրինակ վերցնեիր, հասկանայիր՝ ինչ է երկրի շահին հավատարիմ մնալը

«Կարծում եմ, որ երկրի ներսում առճակատումն ու մրցակցությունը վտանգում են Վրաստանի ժողովրդավարական և տնտեսական զարգացման ապագան: Այդ պատճառով ես հայտարարեցի իմ հրաժարականի մասին ՝ բևեռացումը նվազեցնելու և իրավիճակը լիցքաթափելու հույսով », սրանք երեկ Վրաստանի արդեն նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի խոսքերն են՝ իր պաշտոնանկության պատճառների մասին:

Գախարիան խոսեց իշխող թիմի հետ ընդդիմության առաջնորդ Նիկա Մելիայի դեմ դատարանի որոշման կատարման հետ կապված տարաձայնությունների մասին: Նա կարծում է, որ «անընդունելի է որևէ իրադարձության իրականացումը, որը որոշվում է նույնիսկ իրավական արդարադատությամբ՝ որոշակի անձի նկատմամբ, եթե դա ռիսկ է ստեղծում առողջության, քաղաքացիների կյանքի կամ երկրում քաղաքական սրացում ստեղծելու համար»:

Երեկ առավոտյան Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան անսպասելիորեն հրաժարական ներկայացրեց: Իշխող կուսակցությունը՝ «Վրացական երազանք»-ը, վարչապետի թեկնածու է առաջադրել ներկայիս պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիին: 2013թ. նոյեմբերից մինչև 2015-ի դեկտեմբեր Ղարիբաշվիլին արդեն զբաղեցրել է Վրաստանի վարչապետի պաշտոնը: Առաջիկայում նա պետք է ձևավորի կառավարության նոր կազմը և այն ներկայացնի խորհրդարանի հաստատմանը:

Հիշեցնենք, որ քաղաքական ճգնաժամի առիթը՝ Վրաստանի ընդդիմադիր կուսակցության՝ «Ազգային միացյալ շարժման» լիդեր, պատգամավոր Նիկա Մելիային ձերբակալելու մասին Թբիլիսիի դատարանի որոշումն է, որը Վրաստանի ոստիկանները դեռ չեն կատարել: Իրավապահները Մելիային առաջարկում են կամավոր ներկայանալ բաժանմունք, սակայն ընդդիմադիր պատգամավորը մերժում է այդ հնարավորությունը:
Վարչապետ Գախարիան առավոտյան դիմել է հանրությանը և պարզաբանել հրաժարական ներկայացնելու որոշումը: «Երեկ դատարանը պարոն Նիկա Մելիայի համար խափանման միջոց է ընտրել կալանքը, նա այն անձն է, ով չունի հարգանք պետության նկատմամբ, ով հայրենակիցներին դրդել է հարձակման խորհրդարանի վրա, բայց անկախ այդ հանգամանքներից, ես վստահ եմ, որ կալանքի որոշումը ծայրահեղ միջոց է: Նույնիսկ եթե այն միանգամայն օրինական է կոնկրետ անձի վերաբերյալ, միևնույն է, եթե խափանման միջոցը սրելու է ներքաղաքական իրավիճակը, եթե վտանգ է ստեղծելու մեր քաղաքացիների առողջության և կյանքի համար՝ այն չի կարելի կիրառել»,- ասել է վարչապետը:

Գախարիայի փոխանցմամբ, այսօր առավել քան երբևէ հրատապ է քաղաքական կայունությունը, որը թույլ կտա պայքարել կորոնավիրուսի համավարակի և տնտեսական ճգնաժամի դեմ, լուծել տարածաշրջանային հիմնախնդիրները: «Ամենակարևոր նպատակն է խուսափել բևեռացումից, միայն այդպես մենք մեր երեխաներին կտանք լավ ապագա: Մարդուն կարելի է կալանավորել միայն այն դեպքում, եթե չկա վտանգ ուրիշների համար, եթե բոլոր ռիսկերը հաշվի են առնվել, եթե կա վստահություն, որ խափանման միջոցի ընտրությունը չի ստեղծի նոր առճակատում: Դժբախտաբար, ես չկարողացա դրանում համոզել իմ բոլոր թիմակիցներին, այդ պատճառով էլ ազատում եմ պաշտոնը»,- ասել է Գախարիան ուղերձում:

Հիշեցնենք, որ 41-ամյա Նիկա Մելիան մեղադրվում է 2019-ին մայրաքաղաքում անկարգություններ հրահրելու մեջ և կարող է դատապարտվել ընդհուպ մինչև 9 տարվա ազատազրկման: Բախումները տեղի են ունեցել հունիսին այն բանից հետո, երբ խորհրդարանի շենքում հավաքվել են Ուղղափառ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի պատգամավորները: Վրաստանի քաղաքական գործիչներին զայրացրել է այն հանգամանքը, որ Ռուսաստանի՝ ասել է թե ագրեսոր-պետության պատվիրակության ղեկավար Սերգեյ Գավրիլովը բազմել է Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին: Մելիայի և մի շարք ակտիվիստների նախաձեռնությամբ սկսվեցին ցույցեր, ընդհարումներ, խոսնակ Իրակլի Կոբախիձեն հրաժարական ներկայացրեց:

Մելիան հերքում է մեղադրանքը և պնդում, որ իշխանության կողմից քաղաքական հալածանքների է ենթարկվում: Նա հրաժարվել է վճարել գրավը և, փաստորեն, ստիպել է դատարանին ընդունել խափանման միջոցը փոխելու որոշում: Մելիան իր համախոհների հետ գտնվում էր «Ազգային միացյալ շարժման» գրասենյակում, իրավապահները գիտակցում էին, որ նրան կալանավորելու փորձն անխուսափելիորեն կհանգեցնի ընդհարումների:

Դատարանը նրան կալանավորելու վճիռը կայացրել է Վրաստանում առանց այն էլ լարված ժամանակաշրջանում: Անցյալ տարվա հոկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն ուղեկցվեցին սկանդալներով, անկախ դիտորդների փոխանցմամբ, գրանցվել են բազում խախտումներ, ընդդիմադիր կուսակցությունները հրաժարվում են վերցնել մանդատները:

Հիշեցնենք նաև, որ «Ազգային միացյալ Շարժումը» ստեղծել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Այն ժամանակին եղել է Վրաստանի իշխող կուսակցությունը, սակայն հետագայում պարտվեց մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի առաջնորդած «Վրացական երազանք»-ին և դարձավ ընդդիմադիր կառույց: Նիկա Մելիան հիմա պնդում է, որ քաղաքական ճգնաժամը հաղթահարելու միակ ճանապարհը Վրաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է:

Այսքանը՝ Վրաստանի ներքաղաքական կյանքից, սակայն ինչն է հետաքրքրական՝ քաղաքական գործընթացների առումով, եթե փորձենք զուգահեռներ տանել: Մեզանում շատ են սիրում հպարտանալ, թե հայերն ինչպիսի դեր են ունեցել Վրաստանում մշակութային, քաղաքակրթական զարգացման հարցում...

Բայց ի՞նչ է երեկ տեղի ունեցել Վրաստանում... Երկրի վարչապետը միայն այն պատճառով, որ երկրի ընդդիմադիր թեկնածուն կարող էր հայտնվել ճաղերի հետևում, իսկ դա կարող էր պետության ներսում լարվածություն առաջացնել, հասարակությանը պառակտել՝ որոշեց ինքը հեռանալ, թեև ընդդիմադիր Նիկա Մելիայի համարում է ծայրահեղական, այլ կերպ ասած՝ սադրիչ:

Զգացեք տարբերությունը՝ Հայաստանի վարչապետի համառության աստիճանը, որը Արցախին ու Հայաստանին պատերազմում կապիտուլյացիայի տանելով, համարում է, որ պետք է շարունակի Հայաստանում վարչապետ աշխատել, իսկ հարևան երկրի վարչապետը ցուցաբերում է իրապես պետականամետ մոտեցում՝ գիտակցելով իր պետության շահը:

Այս առումով, Հայաստանի ու Վրաստանի քաղաքական էլիտաների միջև պետականության, երկրի շահի գիտակցման տեսանկյունից, ցավոք, ահռելի անդունդ է:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3568 անգամ
Լրահոս
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 23-24-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 1-3 աստիճանով Առինջում հողերն օրենսդրական խախտումներով օտարվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններին ՆԳՆ քրեական ոստիկանները «օրենքով գողերի» են ձերբակալել Հույս ունենք, որ Նյու Յորքում իրանական կողմի հետ միջնորդների միջոցով կայացած խորհրդակցությունները կլինեն կառուցողական և խոստումնալից. Ուիթքոֆ Հանրապետության տարածքում տեղումներ չեն դիտվի. եղանակի տեսություն Շտապ կոշիկների հավաքածու պատվիրեք, Փաշինյանը ու ԱԱԾ–ն արդեն մոտիկ են․ փաստաբան (video) ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին․ առաջին փուլում նախատեսված է 70 տեղ. Factor.am «Սասուն Միքայելյա՛ն, տակա՛նք, պատասխան տուր՝ ինչի էին քեզ ուզում գն*шկшհшրեին»․ Տիգրան Չոբանյան (video) ԱՄՆ-Իրան հակամարտության ռազմական նոր փուլը կվերսկսվի՞, թե՞ ոչ․ Արտակ Զաքարյան «Ո՞ր հայրենիքի». Տիգրան Աբրահամյանը՝ Արմեն Գրիգորյանին մեդալով պարգևատրելու մասին ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. «Ժողովուրդ» ԵԱՏՄ-ում ապրանքների տեղաշարժի համար Ռուսաստանի ՍՊՈՏ համակարգը չպետք է խոչընդոտ դառնա․ Սլեպնև Գավառամտության ու չտեսության մաստերկլաս՝ միջազգային մակարդակով «Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա Սրբազան Ալիևի նկարած քարտեզը․ Արթուր Խաչատրյան Ողբերգություն Երևանում․ աներորդին վրաերթի է ենթարկել փեսային ու փախել․ Գագիկ Շամշյան (video) ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ ոստիկանությունն ուզում էր բերման ենթարկել աղջկաս․ Փոստանջյանը մանրամասնում է (video) Արարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը Ադրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights Watch «Ոստիկաններ են ուղարկել իմ տուն՝ երեխաներիս ահաբեկելու համար»․ Զարուհի Փոստանջյան ԱՄՆ-ը կներկայացնի Թրիփփ-ի իրականացման հաջորդ քայլերը․ «Ազատություն» Այսօր այդ մեդալից ավելի բարձր աստիճանի ստանում են սեփական հոր շիրիմն ու ծննդավայր Մարտունին թուրքին թողած ինչ որ արմեն ու հով տեղ աճած ինչ որ արայիկ. Արամ Գևորգյան Լարված իրավիճակ ավտոբուսում․«հիմարի տեղ եք դրել բոլորին, ինչո՞ւ եք տուգանում», «չխոսաս տենց» (video) Նախկինների օրոք նման միջոցառումներին շատ արտիստներ ելույթ էին ունենում կա՛մ խորհրդանշական գումարի դիմաց, կամ անվճար. Արամ Գևորգյան Մարդկային բանականությանը խորթ պահվածք է՝ nչնչաgնnւմ կամ յnւրացնnւմ ես, և դեռ զnhին ես մեղադրnւմ պաշտպանվելու թույլ փորձերի համար. Դանիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am