Էրդողանը Պուտինի «դաբրոյին» է սպասում. հիմա էլ ԼՂ-ում նոր ճանապարհներ է ուզում կառուցել

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը հեռախոսով երեկ քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, շարունակվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի քննարկումը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի հայտարարություններում արձանագրված համաձայնագրերի կատարման համատեքստում: «Խոսքը Ռուսաստանի և Թուրքիայի գործողությունների համակարգման մասին է` ի շահ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման: Զրուցակիցները գոհունակություն են հայտնվել հրադադարի ռեժիմի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքների մեկնարկի կապակցությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Այսքանը՝ պաշտոնական մասով... Իսկ այնուհետև Թուրքիայի նախագահն անկեղծացել է...

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երեկ կայացած հեռախոսազրույցի ժամանակ առաջարկել է ռուսաստանցի և թուրք մասնագետներին ներգրավել Լեռնային Ղարաբաղում հաղորդակցության ուղիների վերականգնման աշխատանքներում։ Այս մասին հաղորդում է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը։ «Զրույցի ընթացքում նախագահ Էրդողանը նշել է, որ թուրք և ռուս փորձագետները կարող են հանդիպել իրենց ադրբեջանցի գործընկերների հետ Լեռնային Ղարաբաղում գտնվող ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներն ավելի արդյունավետ դարձնելու համար», - նշված է հաղորդագրության մեջ։

Հայտնի է նաև, որ Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովը և Մևլյութ Չավուշօղլուն քննարկել են իրավիճակը Սիրիայում: Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, ավելի վաղ կայացել է ՌԴ և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցը: Նախարարներն առարկայորեն քննարկել են Սիրիայի իրավիճակը՝ շեշտը դնելով Իդլիբում ահաբեկչական սպառնալիքի վերջնական վերացման համար համատեղ ջանքերի ավելացման վրա:

«Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել հետագա աջակցությունը ՍԱՀ-ում հակամարտության խաղաղ կարգավորմանը, այդ թվում նաև նախօրեին կայացած Սիրիայի հարցով Սոչիի 15-րդ միջազգային հանդիպման համատեքստում: Անդրադարձ է կատարվել նաև միջազգային և երկկողմ օրակարգի հարցերին: Քննարկվել է բարձր մակարդակով կայանալիք երկկողմ շփումների ժամանակացույցը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Մոսկվան ու Անկարան փաստացի շարունակում են Արցախի շուրջ զարգացումները քննարկել երկկողմ օրակարգով, ինչը հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի գործունեությանը, և ըստ էության, Մոսկվան ու Անկարան դարձել են Բաքվի ու Անկարայի ցանկությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին անկյուն մղելու շարժիչ ուժը:

Անկարան բացեիբաց, փաստորեն, առաջարկում է ներգրավել Լեռնային Ղարաբաղում հաղորդակցության ուղիների կառուցման աշխատանքներում, այսպես ասած՝ Պուտինից թույլտվություն է հայցում, որպեսզի ռուսական «դաբրոյով» ներգրավվի Լեռնային Ղարաբաղում նաև այլ գործընթացներում, ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնում Թուրքիայի լիազորությունները, փաստորեն Էրդողանին քիչ են:

Ի դեպ, Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան, ի պատասխան հայ լրագրողի հարցին, թե Թուրքիայում երկու հայկական եկեղեցի վաճառքի է հանվել, զարմանք է հայտնել, որ ընդհանրապես աշխարհում նման փորձ կա: «Մեր դիրքորոշումը հիմնված է, այդ թվում, միջազգային հարթակներում հայտարարությունների վրա: Այդ դիրքորոշումը ենթադրում է խնամքով վերաբերմունք կրոնական օբյեկտների և պատմական հուշարձանների նկատմամբ: Ինչ վերաբերում է անշարժ գույքի օբյեկտների վաճառքին, ես հիմա գուցե հեռանամ պաշտոնական մասից, այժմ չեմ կարող անգամ որևէ գնահատական տալ»,- երեկ ասել է Զախարովան՝ ամենշաբաթյա ճեպազրույցում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 8012 անգամ
Լրահոս
Հերթական մարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկան»՝ Երևանում. հայտնաբերվել են պարկուճներ, արնանման հետքեր Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 23-24-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 1-3 աստիճանով Առինջում հողերն օրենսդրական խախտումներով օտարվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններին ՆԳՆ քրեական ոստիկանները «օրենքով գողերի» են ձերբակալել Հույս ունենք, որ Նյու Յորքում իրանական կողմի հետ միջնորդների միջոցով կայացած խորհրդակցությունները կլինեն կառուցողական և խոստումնալից. Ուիթքոֆ Հանրապետության տարածքում տեղումներ չեն դիտվի. եղանակի տեսություն Շտապ կոշիկների հավաքածու պատվիրեք, Փաշինյանը ու ԱԱԾ–ն արդեն մոտիկ են․ փաստաբան (video) ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին․ առաջին փուլում նախատեսված է 70 տեղ. Factor.am «Սասուն Միքայելյա՛ն, տակա՛նք, պատասխան տուր՝ ինչի էին քեզ ուզում գն*шկшհшրեին»․ Տիգրան Չոբանյան (video) ԱՄՆ-Իրան հակամարտության ռազմական նոր փուլը կվերսկսվի՞, թե՞ ոչ․ Արտակ Զաքարյան «Ո՞ր հայրենիքի». Տիգրան Աբրահամյանը՝ Արմեն Գրիգորյանին մեդալով պարգևատրելու մասին ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. «Ժողովուրդ» ԵԱՏՄ-ում ապրանքների տեղաշարժի համար Ռուսաստանի ՍՊՈՏ համակարգը չպետք է խոչընդոտ դառնա․ Սլեպնև Գավառամտության ու չտեսության մաստերկլաս՝ միջազգային մակարդակով «Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա Սրբազան Ալիևի նկարած քարտեզը․ Արթուր Խաչատրյան Ողբերգություն Երևանում․ աներորդին վրաերթի է ենթարկել փեսային ու փախել․ Գագիկ Շամշյան (video) ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ ոստիկանությունն ուզում էր բերման ենթարկել աղջկաս․ Փոստանջյանը մանրամասնում է (video) Արարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը Ադրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights Watch «Ոստիկաններ են ուղարկել իմ տուն՝ երեխաներիս ահաբեկելու համար»․ Զարուհի Փոստանջյան ԱՄՆ-ը կներկայացնի Թրիփփ-ի իրականացման հաջորդ քայլերը․ «Ազատություն» Այսօր այդ մեդալից ավելի բարձր աստիճանի ստանում են սեփական հոր շիրիմն ու ծննդավայր Մարտունին թուրքին թողած ինչ որ արմեն ու հով տեղ աճած ինչ որ արայիկ. Արամ Գևորգյան Լարված իրավիճակ ավտոբուսում․«հիմարի տեղ եք դրել բոլորին, ինչո՞ւ եք տուգանում», «չխոսաս տենց» (video) Նախկինների օրոք նման միջոցառումներին շատ արտիստներ ելույթ էին ունենում կա՛մ խորհրդանշական գումարի դիմաց, կամ անվճար. Արամ Գևորգյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am