ՊԵԿ նախկին փոխնախագահ, գեներալ-մայոր Սամվել Ավետիքյանը նշանակվել է Հրազդանի 5-րդ էներգաբլոկի տնօրեն: Նա իշխանափոխությունից հետո ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հետ դուրս էր եկել համակարգից, հետո՝ որոշ ժամանակ անց, նշանակվեց «Տրանսգազի» փոխտնօրեն:
Հրազդանի 5-րդ էներգաբլոկն էլ, հիշեցնենք, պատկանում է «Գազպրոմ Արմենիային»: Ավետիքյանը մեզ ասաց, որ նախկին տնօրենը գնացել է թոշակի, նրա փոխարեն իրեն են հարմար գտել, նշանակել տնօրեն: Նա այսօրվանից աշխատանքի է։ Սակայն, մեր տեղեկություններով, էներգաբլոկի աշխատակիցները դժգոհ են, որ տնօրենին փոխել են, անգամ ի պաշտպանություն նախկին տնօրենի՝ Կարեն Սարգսյանի, պատրաստվում էին բողոքի ակցիաներ անել։ Մենք տեղեկացանք նաեւ, որ կենսաթոշակի հիմքով այսօր ազատվելու է նաեւ 5-րդ բլոկի ինժեներ Սամվել Երիցյանը:
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը