Նիկոլ Փաշինյանի հույսը հարսանիքներն ու թաղումներն են

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում։ Ըստ նրա՝ փետրվար ամսվա առաջին 15 օրերի տվյալներով՝ հանրապետությունում հսկիչ դրամարկղային կտրոններով և հաշվարկային փաստաթղթերով արձանագրվել է 604 հազարով ավելի գործարք, քան նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերին։
«Իսկ դրամաշրջանառությունը նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերի համեմատ աճել է 12 տոկոսով կամ շուրջ 31․4 մլրդ դրամով։ Ընդ որում, ուզում եմ հիշեցնել, որ նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրը դեռևս covid-ի ազդեցությունները չկային, որովհետև Հայաստանում կորոնավիրուսի դեպք դեռ չէինք արձանագրել։ Իսկ 2020 թվականի փետրվարը շատ լուրջ աճ արձանագրեց 2019 թվականի նկատմամբ։ Հարկ է արձանագրել, որ փետրվարի առաջին 15 օրերին էական աճել են նաև արտահանման և ներմուծման ծավալները։ Իհարկե, էլի ասում եմ, որ այստեղից հետևությունն այն է, որ տնտեսությունը կարծես թե մտնում է վերականգնման փուլ։ Սա շատ կարևոր նորություն է»,- հայտարարել է Փաշինյանը։
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն դրմաշրջանառության մասով գրանցված 31 մլրդ աճը վերագրել է երեք ոլորտների․ սպառման ծավալներն են ավելացել, այսինքն՝ մանրածախ սպառման ոլորտը, արտադրության ոլորտը և ծառայությունների մատուցման ոլորտը։ «Իսկ արձանագրված թվով 604 հազարով ավելի գործարքներից 483 հազարը վերաբերում են ՀԴՄ կտրոններին։ Իսկ ավելի քան 120 հազարը՝ հաշվարկային փաստաթղթերին»,- բացատրել է ՊԵԿ նախագահը։
Հետաքրքիր է, թե ինչի հաշվին կարող էր ավելանալ սպառման ծավալը՝ բնակչության թիվը չի աճել, սահմանները փակ են, տուրիստների հոսք չկա։ Առեղծվածային իրավիճակի վրա լույս է սփռել էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբայնը։ «Շատ լավ նորություն է, բայց պետք է ուշադիր լինենք տենդենցի նկատմամբ, որովհետև գիտենք, որ շատ տիպի սպառումներ, օրինակ, հարսանիքներ, միջոցառումներ հետաձգված են եղել։ Եվ հիմա կուտակված պարտքերն են մարվում։ Պետք է ուշադիր լինենք և դեռևս չթուլացնենք այն աջակցությունը, որը հատկացնում ենք տնտեսությանը, մինչև որ համոզված լինենք, որ արդեն կայուն վիճակում ենք գտնվում»,- բացատրել է Քերոբյանը։
Ահա թե ինչ՝ սպառումն աճել է հարսանիքների և նշանդրեքների հաշվին։ Իսկ եթե նա մի քիչ էլ անկեղծ լիներ, ապա կարող էր չթաքցնել, որ սպառման աճին նպաստել են նաև թաղումներն ու սգո արարողությունները ։ Մենք պատերազմի ժամանակ մոտ 5000 զոհ ենք տվել, առ այսօր շարունակվում են հուղարկավորությունները, ինչպես նաև դրան հաջորդող արարողակարգերը որոնք ևս որոշակի ծախսեր են ենթադրում։
Փաստորեն, Նիկոլ Փաշինյանի՝ տնտեսության վերականգնման միակ հույսը հարսանիքներն ու թաղումներն են։ Եթե դրանք չլինեն՝ Նիկոլը կառավարության նիստում ներկայացնելու ցուցանիշ չի ունենա։

Համաձայան Համաշխարհային բանկի հետազոտական տվյալների՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով Հայաստանում աղքատ մարդկանց թիվը կարող է ավելանալ 245 հազարով: Ընդ որում այս հետազոտությունը հրապարակվել է մինչև 2020թ․ սեպտեմբերի 27-ի պատերազմը։ Այդ փուլում աղքատների թիվը մեր երկրում բնակչության 27 տոկոսն էր կազմում, սակայն կանխատեսվում է, որ այս տարի արդեն Հայաստանում աղքատության ցուցանիշը կհասնի 35 տոկոսի: Այսինքն՝ կավելանա մոտ 8 տոկոսով։ Հումանիտար, առողջապահական և սոցիալական ճգնաժամն ուղղակի անխուսափելի է։ Նախ բազմաթիվ ընտանիքիներ պատերազմի հետևանքով կորցրել են կերակրողին, շատերն էլ դարձել են հաշմանադամ՝ կորցնելով աշխատունակությունը։ Հետևաբար նման ընտանիքիներն ունենալու են սոցիալական խնդիր։ Սրանից ածանցվում է նաև հումանիտար ճգնաժամը՝ առողջապահության մասով։ Կորոնովիրուսը մի կողմից, ավելի քան 10 հազար զինհաշմանադամները մյուս կողմից բուժծառայության առաջնային կարիք ունեն։ Այդ հոգսը պետք է ընկնի կամ պետության կամ էլ քաղաքացու վրա։ Այս պահին ինչպես պետությունը, այնպես էլ քաղաքացին չունեն առողջապահության աճող պահանջարկը բավարարող ֆինանսական միջոցներ։ Բացի այդ պատերազմի հետևանքով Արցախից Հայաստան են հազարավոր մեր հայրենակիցներ, որոնց կեցության, սննդի և երեխաների կրթության կազմակերպումը ևս լրացուցիչ միջոցներ են պահանջում։ Սրան գումարած տնտեսության անկումային վիճակը և ներդրումների իսպառ բացակայությունը։ Աշխատավարձ ու թոշակ վճարելու համար իշխանությունը եվրոբոնդեր է թողարկում, իսկ անցյալ տարվա տվյալներով տնտեսկան անկումը կազմել է 7,5 տոկոս։ Եթե անգամ հրաշք տեղի ունենա և իրականություն դառնա տնտեսական աճի 3,2 տոկոս կանխատեսումը, ապա անցյալ տարվա զրոյական վիճակին հասնելու համար դեռ պետք է սպսենք։
Այլ կերպ ասած՝ միակ խթան մնացել են հարսանիքներն ու թաղումները, մեկ էլ արտագաղթը։ Եթե մարդիկ հեռանան՝ ոչ գլուխը կլինի, ոչ էլ գլխացավը։

Հայկ Դավթյան

 

դիտվել է 5539 անգամ
Լրահոս
Մաղթում եմ հետագա հաջողություններ նոր պաշտոնում․ Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զnհվել է 188 մարդ, վիրավnրվել՝ 1,520-ը Դավիթ Խաժակյանը լքելու է կուսակցությունը․ «Հրապարակ» Առուշը դարձել է Նիկոլի «աչքի լույսը». «Իրավունք» Ալեն Սիմոնյանին՝ երկրորդ մերժումը. ՀՀ նախագահի պաշտոնը կմնա երազանք. «Ժողովուրդ» Ընտրությունների հետևանքները․ Պապիկյանն ապօրինի հրաման է ստորագրել․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը վերածվել է կոշտ առճակատման. «Իրավունք» Պաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը. «Հրապարակ» Այսօր կմեկնարկի ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը Փաշինյանը որոշում ունի՝ ԱԺ փոխխոսնակներից մեկը լինելու է կին․ «Իրավունք» Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am