Ֆիրդուսի բնակիչները կանգնեցրին Սերժ Սարգսյանի մեքենան. տեսանյութ
Այսօր՝ հունիսի 5-ին, Ֆիրդուս թաղամասի նախկին բնակիչները Սերժ Սարգսյանի առանձնատան դիմաց էին: Բնակիչները երկրի ղեկավարից պահանջում էին բնակարանային փոխհատուցում։ Սերժ Սարգսյանը մոտեցավ բնակիչներին, ասաց, որ կհանձնարարի ուսումնասիրել նրանց դիմումները, ինչպես նաև բողոքեց լրագրողների առկայությունից. «Լրագրողներին դուք եք ձեր հետ բերել, - հարցրեց նա և բացասական պատասխան ստացավ: - Բա, ինչու՞ են մեզ խանգարում»: Մանրամասները՝ «Ա1+»-ի տեսանյութում:
